Բաժիններ՝

Իրանը պատահական չի համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի մերձեցումը

Սաուդյան Արաբիայի և Իսրայելի մերձեցումը չի դիտվում որպես պատահականություն: Այս մասին իրանական IRNA գործակալությանը ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին՝ մեկնաբանելով սաուդացի և իսրայելցի պաշտոնյաների վերջին հայտարարությունները, որոնք հնչել են Մյունխենի անվտանգության համաժողովում:

Իրանցի դիվանագետը ուշադրություն է դարձրել «բազմաթիվ ակնհայտ նշանների վրա, որոնք վկայում են տարածաշրջանային հարցերով այդ երկու ռեժիմների միջև առկա կոորդինացման մասին»:

«Այդ երկու ռեժիմներն էլ տարածաշրջանում բազմաթիվ պարտություններից հետո ձգտում են միջազգային հանրությանը պարտադրել հակաիրանական դիրքորոշում զբաղեցնել»,- ասել է իրանցի դիվանագետը։

«Սիոնիստական ռեժիմը, վարելով Իրանի դեմ ուղղված քաղաքականություն, հաշվարկում է ստանալ մուսուլմանական որևէ երկրի աջակցությունը»,- ասել է Կասեմին։

Վերջին շրջանում սաուդցի ու իսրայելցի պաշտոնյաները հանդես են գալիս նմանատիպ հայտարարություններով՝ պնդելով, թե Իրանը տարածաշրջանի համար հիմնական սպառնալիքն է ներկայացնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս