Բաժիններ՝

Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 26 ադրբեջանցի

Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նուրու Գուլիևը տեղեկացրել է, որ այսօր Թուրքիայի Իգդիր նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 8 մարդ, որից 5-ը Ադրբեջանի քաղաքացի է։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտնել է ԱՊԱ գործակալությանը, որ զոհերի թիվը ներկաումս ճշտվում է, վիրավորվել է 26 ադրբեջանցի։
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի և Նախիջևանի սահմանի հարևանությամբ։ Միմյանց է բախվել երկու ուղևորատար ավտոբուս։

Վթարի պատճառը դարձել է մառախուղը։

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=RORzvQxzsQ0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս