![](/banners/BeFunky-design.jpg)
Այրվում է Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի տանիքը
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/879483.jpg)
Հրդեհ Է բռնկել Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) շենքի տանիքում: Այս մասի «Sputnik Վրաստան»-ին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կարգավորման հարցերով զբաղվող «112» գործակալությունում:
Ներկայում հրդեհը տեղափակված է: Բռնկել Է Թբիլիսիի կենտրոնի Ազատության հրապարակում գտնվող շենքի ծխնելույզը: Տեղում մոբիլիզացվել են ինը հրշեջ հաշվարկներ: «Ընդամենն այրվել է տանիքի 20-30 քառակուսի մետր տարածք: Իրականացվել Է շենքի ներսում գտնվող մարդկանց տարհանում: Տեղում աշխատում են ինը հրշեջ մեքենաներ: Ոչ ոք չի տուժել: Հրդեհն արդեն տեղափակված է»,-ասել է «112» գործակալության մամուլի ծառայության աշխատակցուհի Աննա Պիլաուրին: