Հունվարի 13-ին Երևանի բնակիչ Ա.Հ-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն է տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել:
Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վերջերս, ամփոփելով 2016 թվականը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ 2016 թվականին Հայաստանը լքել է 60 հազար քաղաքացի, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: «Շուրջ 60 հազար մարդ լքել է Հայաստանը: Սա 2016-ի մեծագույն կորուստն էր»,- ասել է պատգամավորը:
Բելառուս ռուսական նավթի մատակարարումների կրճատումը պետք է փոխարինվի այլընտրանքային տարբերակներով, հայտարարել է այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վշտացած չէ իր երդմնակալության արարողությանը սպասվող տեղումների պատճառով։ «Անձրևը կապացուցի, որ կեղծամ չկա»,- հայտարարել է Թրամփը Վաշինգտոնում արարողության ժամանակ։
Հունվարի 20-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
Չնայած նրանք դեռ չեն հանդիպել, սակայն Օսկանյանի համար միանշանակ է այն, որ միավորմամբ ավելի հզոր ուժ կներկայացնեն, պարզապես, քանի դեռ դրա նախադրյալները չկան, նա չի կարող ինչ-որ բան ասել:
«երդմնակալության» զգեստը քննարկումների տեղիք է տվել ԶԼՄ-ներում։ Pret-a-Reporter պարբերականը գրում է, որ ԱՄՆ առաջին տիկինն այդ իրադարձության համար ընտրել է նյույորքցի դիզայներ Նորիսոլ Ֆերրարիի վերարկուն և զգեստը։
Ձնահյուսի տակ մնացած իտալական հյուրանոցից ողջ մնացած մարդիկ են հայտնաբերվելԿենտրոնական Իտալիայի Աբրուցցո նահանգում, որտեղ նախօրեին ձնահյուսը պատուհասել էր Rigopiano di Farindola հյուրանոցը, մինչև այժմ իրականացվում են փրկարարական գործողություններ։
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ Անկարան այլևս չի կարող պնդել Սիրիայի հակամարտության կարգավորման վրա՝ առանց երկրի նախագահ Բաշար Ասադի մասնակցության։
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը: Աշխատանքային խմբին հանձնարարվել է ապահովել դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը և աշխատանքի հրապարակայնությունը:
Ֆրանսիայի ազգային թիմի և «Արսենալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները կարողացել են վերականգնել քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ գործելով ԱՄՆ-ի ղեկավարությամբ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է SANA գործակալությունը։
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն առաջարկեց Վահան Շիրխանյանի մասն անջատել, մյուս ամբաստանյալների մասով նիստն անցկացնել: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն առաջարկեց մեկ ժամով ընդմիջել դատական նիստը, Վահան Շիրխանյանին պատգարակով ներկայացնել դատարան: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 27-ը:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները ոչնչացրել են Պալմիրա քաղաքի հայտնի Տետրապիլոնը։ Ոչնչացվել է նաև հռոմեական ամֆիթատրոնի մի մասը։ Այդ մասին հայտնում է սիրիական ORTAS հեռուստառադիոընկերությունը։
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը 2016թ. մոտ 100 այցելություն է իրականացրել ՀՀ քրեակատարողական հիմնարկներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց դիտորդ, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը։ Նրա խոսքով՝ ամենաշատ այցելությունները սովորաբար լինում են «Նուբարաշեն» ՔԿՀ` կապված դրա առանձնահատկությունների հետ։
Հունվարի 21-ին, 23-ի ցերեկը և 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ընթացքում, որը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի, ծագած ծեծկռտուքի հետևանքով 2 կին պատգամավոր վնասվածքներ է ստացել, հայտնում է Hurrieyt թերթը։
«Ակնկալվում են տարբեր չափի, գույնի ականներ, որ հետագայում ԱԺ դահլիճում «սուրփրայզ» անեն: Տրոյական ձիու ընտրություններ են՝ չափից շատ են այն ուժերը, որոնք մտնելու են ԱԺ ու իրենց սև գործն են անելու. մարդկանց խմբեր, կուսակցություններ, որոնց Ազգային ժողով կտանի ՀՀԿ-ն: Եվրոպան այս անգամ ասում է, որ պրեսկոտյան ընտրություններ չեն լինի, այսինքն՝ մարդու չեն ուղարկի, որ կաշառքով ընտրությունները դրական լույսով ներկայացվեն: Այս ընտրություններին անհայտ, կենսագրություն չունեցող դեմքեր կլինեն: Դուք հիմա մի մարդու եք լսում՝ ի դեմս ինձ, որը չի հավակնում պատգամավոր դառնալու»:
Դիմում ներկայացնելու օրը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնի կողմից, և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում նրան տրամադրվում է ՀՎՀՀ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին:
«ՀՀԿ-ում հիասթափություն չի լինի, այլ ուժերի մոտ կլինի»: Իսկ Սուրեն Պապիկյանը հավելեց. «Ինչքան ուզել՝ այնքան խփելու իրենց ցանկությունն այս անգամ չի իրականանալու, որովհետև հայ ժողովուրդն արդեն գիտի՝ որն է ճիշտ ուղին ու այդ ելքը մենք առաջարկում ենք»:
ԴԱԻՇ-ի զինյալները ավերել են Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնի մի մասը, հայտնել է սիրիական պետական SANA հեռուստաալիքը։
Եթե մեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանն ու SOCAR ընկերությունը մեզ բավականաչափ գազ մատակարարեն, Ռուսաստանից կախվածությունը կլինի զրոյական, լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան՝ գնահատական տալով «Գազպրոմի» և Վրաստանի կառավարության միջև կնքված նոր համաձայնագրին։
Ճանապարհային ոստիկանությունն ընդամենը համապատասխան տեղեկատվություն է տրամադրում պետական լիազոր, ինչպես նաև պատկան մարմիններին:
Լավրովն այդպիսով ադրբեջանական կողմին «կատոկի տակ» գցեց: Կա լուրջ դիվանագիտական դեմարշ՝ ասելու համար, թե ինչ է ղարաբաղյան հարցը, որ դա Ադրբեջանի ներքին իրավասությունների տակ չի մտնում, դա միջազգային խնդիր է:
Տիկին Բախշյանը մեր հարգելի կուսակցական ընկերն է եղել, իհարկե, առանցքային դեմք է եղել, բայց իր՝ կուսակցությունից դուրս գալու պատճառները, որ ինքը նշում է, ես դրա հետ համաձայն չեմ, եթե ինքը հետագայում կցանկանա իրական պատճառներն ասի, թող ասի, ես խնդիր չեմ տեսնում։
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժ. 21:00-ին, Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
«Կամ այնպիսի ուժեր են մասնակցելու, որոնք մի բանակցային սեղանի շուրջ չեն կարող գտնվել, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Իրանը»:
«Ինչ հավանական կոնֆիգուրացիաներ կան, գործընկերների հետ ինչ ենք խոսել, մեր վարչականների կարծիքն ենք լսել՝ կապված իրենց մոտեցումների հետ, թե ինչպես են պատկերացնում։ Որոշման կայացման խնդիր դրված չի եղել»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի առաջին շաբաթվա մեջ աշխատանքային այց կկատարի Թուրքիա, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։