ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիմը իշխանության լինելու վերջին ժամերին անգամ շարունակում է հարվածներ հասցնել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների հիմքերին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 19-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացել, որ ՎանաձորԴիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ավտոմեքենայի ներսում արգելափակված տուժած կա, և անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
«Մատչելի վայրեր» (Matcheli vayrer) հավելվածն ու Matcheli.am կայքն օգնում են տեղաշարժման խնդիր ունեցող անձանց՝ տեղեկանալ իրենց հետաքրքրող ենթակառուցվածքների մատչելիության մասին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը և ով է գլխավորելու նախընտրական ցուցակը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստն ընդհատվել է, քանի որ վարչության անդամները տարակարծություններ են ունեցել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ:
«Մանչեսթեր Յունայթեդը» վստահ է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կկարողանա ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
Տարբեր գերատեսչությունների և ծառայությունների շուրջ 28 հազար աշխատակից կապահովի ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության անվտանգությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց Տատա Սթիլ մրցաշարում:
Եթե խոսենք շատ քիչ թվով, բայց գերակա ճյուղերի մասին, շատերը կընդունեն, որ մեզ համար Հայաստանում կրթությունն այն քիչ ճյուղերից մեկն է, որ կարող է ՀՀ-ն դարձնել տարածաշրջանային և նույնիսկ ավելի լայն մասշտաբով կենտրոն։
Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, որի ընթացքում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար […]
Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները:
Տիկին Արմիկը մուտքի փայտյա դուռը ներսից շորերով փակել է, համարյա` փաթաթել, մի կերպ փակել անցքերն ու փորձել պաշտպանվել ձմռան ցրտից ու քամուց: Նախկինում ավտոտնակ, այսօր արդեն բնակելի տնակ. Մուսայելյանի 113/067 հասցեում 56-ամյա կինն ապրում է արդեն 13 տարի:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ձևավորել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը:
Ադրբեջանում անչափահասների կողմից ինքնասպանության դեպքերը հաճախակի են դարձել:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը Հրանտ Դինքի գործի շարունակողն է դարձել: Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 գրոսմայստեր:
Trump University-ն իր նախկին տեսքով վաղուց է դադարեցրել գոյությունը, քանի որ գործել է առանց ուսումնական հաստատության թույլատրագրի: Դրանք եղել են գործարարության բնագավառում հաջողության հասնելու ունակությունների ուսուցման յուրատեսակ դասընթացներ:
«Ընդհանուր անվտանգության նկրտումը Թուրքիա-Հայաստան սահմանին տխուր պատկեր է ստեղծում այն մարդկանց համար, որոնք 25 տարի սահմանի բացում են ակնկալում։ Սա անվստահության ևս մեկ առիթ է դառնալու այս հարաբերություններում»,- ասաց Արա Գոչունյանը։
Ռուսաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերի շատ լայն շրջանակ, ինչպես նաև այդ աշխատանքում Ռուսաստանի մասնակցությունը:
Բելգիացի բժիշկները որոշել են, որ նիհարել հարկավոր է հաճույքով, ինչի համար հարկավոր է նախ որոշել կառուցվածքի ձևը։ Կանանց մարմինները նրանք դասակարգել են երեք խմբի և ներկայացրել, թե ինչպես է հարկավոր սնվել ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար։
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:
Խաբի Ալոնսոն արդեն տեղեկացրել է ակումբին, որ ամռանը կավարտի կարիերան: Այդ օրինակին կարող է հետևել նաև «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը, հաղորդել է Bild-ը:
Նիստի ընթացքում կազմավորվել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը:
«Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, այո, ստանձնել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետի աշխատանքները»,- Armtimes.com-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ընդգծելով, որ նա ՎՊ նախագահի պարտավարություններից ազատված է, քանի որ արձակուրդ է վերցրել:
«Ոչ մի ձևով մենք բանակցություններում ներգրավված չենք, չնայած որոշ առաջարկություններ լինում են, բայց այդ բոլորը հենց սկզբից անհեթեթ են մեզ դիմելու պահով, որովհետև մեր կեցվածքը վաղուց շատ հստակ և պարզորոշ է՝ այս վարչախմբի օրոք ընտրությունների հետ կապված ցանկացած ակնկալիքի առումով, այսինքն՝ այս վարչախմբի օրոք Հայաստանում, ցավոք, չեն կարող իսկական ընտրություններ լինել, և ապրիլին ակնկալվող չակերտյալ ընտրությունները նույնն են լինելու, ինչ նախկինում, նույնիսկ մի քիչ ավելի վատը, որովհետև ավելի նախապատրաստված ձևով այս ամեն ինչը մատուցվելու է, հետևաբար, այո, դաշինքները ձևավորվում են, մենք ներգրավված չենք նման նախաձեռնությունների մեջ»։
168.am-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» նախաձեռնող խմբի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։
Լուի Վան Գալի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից նրան հեռացրել են 2016թ. մայիսին: Որպես մարզիչ՝ Վան Գալը 3 անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունն «Այաքսի» հետ, 2 անգամ՝ Լա Լիգան՝ «Բարսելոնայի» հետ, և մեկ անգամ՝ Բունդեսլիգան՝ «Բավարիայի» հետ:
Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որտեղ պիտի հստակեցվեր, թե կուսակցությունն ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
2012 թվականից Ասանժը թաքնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան կասկածում են բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Իր մեղքը լրագրողը ժխտում է և երկյուղում է, որ Շվեդիայի իշխանություններին հանձնվելուց հետո Ստոկհոլմն իրեն կարտահանձնի ԱՄՆ։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով: