Վաշինգտոնում հունվարի 19-ին՝ տեղի ժամանակով երեկոյան բախումներ են տեղի ունեցելԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների ու ոստիկանության միջև, որոնք բողոքի ցույցեր են անցկացնում։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 19-ին հրաման է ստորագրել ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արթուր Պողոսյանին աշխատանքից ազատելու մասին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին:
Հունվարի 20-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մարտունի հատվածի 33-34-րդ կմ-երին տեղի է ունեցել քարաթափում, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսական բանակը մոտ ժամանակներս կստանա գերձայնային զենք ու զորքերի ղեկավարման նոր սկզբունքներ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, հայտնում է RIA Novosti-ն։
«Այդ իսկ պատճառով մեր երկրում հատուկ տեղ է հատկացվում դատական համակարգի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը, դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ այդ աշխատանքի հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը, դատավորների մասնագիտական պատրաստվածությանն ու արհեստավարժությանը»,-նշել է երկրի ղեկավարը:
Ըստ զեկույցի՝ 2016թ․ ընթացքում Արարատի մարզի տարածքում գրանցվել է 676 արտակարգ դեպք (2015թ․՝ 810), որոնց հետևանքով զոհվել է 19 (2015թ․՝ 16), մարմնական վնասվածքներ ստացել 345 մարդ (2015թ․՝ 403):
Թուրքիայում ձերբակալվել է Այշե Բաշարանը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցության պատգամավորը, որը ընտրվել էր Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգից։
«ՍԻԼ կոնցեռնի» սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը կտրականապես հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ գործարարը ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
Այն, որ կառավարության կազմում ընտրություններից հետո կադրային արմատական փոփոխություններ են լինելու, եթե հաղթի ՀՀԿ-ն, ու վարչապետ մնա Կարեն Կարապետյանը, միանշանակ է, սակայն այս օրերին, ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների` չի բացառվում որոշ նախարարների փոփոխություն, այդ թվում և Կարեն Կարապետյանի բերած նախարարների:
«Վահագնի» թաղամասի անվտանգությունն ապահովում է «Երկրապահ Սեքյուրիթի» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը գեներալ Մանվել Գրրգորյանի որդին է՝ Արման Գրիգորյանը։ Հետաքրքիրն այն է, որ նույն «Վահագնի» թաղամասում է բնակվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ու ստացվում է, որ Գեներալ Մանվելն ապահովում է նաև Սեյրան Օհանյանի անվտանգությունը։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Բեռլինում Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին է հանձնել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի շնորհած «Ազատության մրցանակը»:
Այդ պահին Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Փոստանջյանին, սակայն միջամտել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որից հետո նիստը ավարտվել է։ Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը Փոստանջյանին չկորցնելու համար՝ հնարավոր է որոշում կայացնի առհասարակ չմասնակցել ընտրություններին։ Դրան զուգահեռ՝ «Ժառանգության» ղեկավարը հիմա վերջին փորձն է անում «Ելք» դաշինքին, Սեյրան Օհանյանին, Օսկանյանին ու Գագիկ Ծառուկյանին միավորել, և եթե այդ նախաձեռնությունը ևս տապալվի, չի բացառվում, որ որոշում կայացվի, առհասարակ, չմասնակցել ընտրություններին։
ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում քաղաքական հակասություններն են իրեն խանգարել փակել Կուբայի Գուանտանամոյի բանտը, հայտնում է The Independent-ը։
Մենք փորձեցինք Կապան բկ-ի տնօրենից պարզ բանում ստանալ վերոհիշյալի վերաբերյալ, բայց մեզ ԲԿ-ից և ոչ մեկի հետ կապվել չհաջողվեց: Իսկ Սյունիքի մարզպետի մամլո խոսնակ Վազգեն Սաղաթելյանը նշեց, որ բկ-ն երեկվանից նոր տնօրենի պաշտոնակատար ունի և չի կարող պատասխանել իրենից առաջ կատարված դեպքերին վերաբերող հարցերին։
Ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի և Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 19-ին, ժամը 11.30-ին, Արմավիրի բաժին է կամավոր ներկայացել 1972 թ. ծնված Շահեն Հ.-ն:
Բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազը, որը 1989թ. կատարել էր հայտնի Lambada հիթը, հարձակման զոհ է դարձել, հայտնում է Globo հեռուստաալիքը։
Սիրիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման պարագլուխներից մեկը, ասվում է Պենտագոնի կայքում։
Կանադայում հունվարի 19-ին մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը` Քնար Եմենիջյանը: Եմենիջյանը 107 տարեկան էր:
Հունվարի 20-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 21-րդ կմ-ին՝ «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերմանիան 2017թ. կավելացնի պաշտպանական ծախսերը 2 մլրդ եվրոյով, սակայն չի կարողանա կատարել ՆԱՏՕ-ի պահանջը՝ ավելացնել ռազմական կարիքների ծախսերը երկրի մինչև 2% ՀՆԱ-ի չափով։
ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է գրել՝ ուղղված ամերիկացիներին։ Նամակի տեքստը հրապարակված է Սպիտակ տան կայքում։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը անհաջողության կմատնվի, իսկ նա կարող է դառնալ բռնապետ։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ներդրող-միլիարդատեր Ջորջ Սորոսը։
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մարդատար ավտոմեքենան մեխ արագությամբ մխրճվել է հետիոտների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, նվազագույնը 20-ը վիրավորվել է։ Տուժածների թվում կան երեխաներ, գրում է The Guardian-ը։
Նյու Յորքում սկսվել է բողոքի զանգվածային ակցիա ընդդեմ ԱՄՆ նորընտիր նախագահի, որը այսօր պետք է պաշտոնապես ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։
Երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի կացարանային և սոցիալական պայմանները պարզապես սարսափելի էին:
Վարորդ Գ. Մ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից և մոտեցրել ավտոքարշակին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունվարի 20-ին, ժամը 05.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասում այրվում է սուրճի ապարատ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: