Բաժիններ՝

Արմեն Մարտիրոսյանը հերքում է, որ փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հերքեց այսօր մամուլում հրապարակված լուրերը, թե երեկ կայացած կուսակցության նիստում ինքը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին։ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ նիստում ընդամենը մեկ հարց է քննարկվել, թե ինչպիսի իրավիճակ է քաղաքական դաշտում.

«Ինչ հավանական կոնֆիգուրացիաներ կան, գործընկերների հետ ինչ ենք խոսել, մեր վարչականների կարծիքն ենք լսել՝ կապված իրենց մոտեցումների հետ, թե ինչպես են պատկերացնում։ Որոշման կայացման խնդիր դրված չի եղել»։

Նշենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, թե կուսակցության երեկվա նիստում Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին, ինչը կանխել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031