
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Հունվարի 21-ին, 23-ի ցերեկը և 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունվարի 21-ին, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:
Երևան քաղաքի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.50C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -29.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.20C