Պարզվում է՝ խորհուրդ չի տրվում 15 րոպեից ավելի անցկացնել զուգարանակոնքին նստած վիճակում, իսկ կարիքներն ուժով բավարարելը լավագույն միտքը չէ։ Խնդիրն այն է, որ որքան շատ ջանք եք գործադրում, այնքան մեծանում է թութքի առաջացման հավանականությունը։
Որոշ մասնագետներ կարծում են, որ ճառագայթումը կարող է քաղցկեղի և այլ ծանր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Հետազոտություններից մեկում նշվում է, որ ճառագայթումը կարող է նաև շարունակական գլխացավերի, միգրենի, հիպերակտիվության և քնի խանգարման պատճառ դառնալ։
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Շնորհիվ ձիթապտղի տերևներում օլեուռոպեինի բարձր կոնցենտրացիայի, այդ միջոցն էֆեկտիվորեն օգնում է սուսանակի, հեպատիտի, մենինգիտի և մրսածությունից առաջացած հիվանդությունների ժամանակ:
Ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերի խոսքով՝ Ռուսաստանի համար, ինչպես միշտ, կարևոր են հարաբերություններն ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ, քանի որ Ռուսաստանին անհրաժեշտ են ոչ թե առանձին երկրներ, այլ Անդրկովկասն ամբողջովին։
Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
NASA-ն առաջին անգամ հրապարակել է գունավոր հոլովակ, որտեղ ցուցադրել է New Horizons զոնդի մոտենալը Պլուտոնին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին Ստեփանակերտում մասնակցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի 213 ընտանիքներում 2016թ.-ին ծնված չորրորդ երեխաներին 4000-ական ԱՄՆ դոլար պարգևավճարների տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Տատա Սթիլ մրցաշարի 6-րդ տուրում կիսեց միավորը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։
Քրեական գործի շրջանակներում Վահրամ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Վարդանանց և Նար-Դոս փողոցների հատման մասում, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել է Արսեն Խանամիրյանին:
«Բարսելոնան» պատրաստ է «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրին առաջարկել 4-ամյա պայմանագիր, ըստ որի՝ հարկերը վճարելուց հետո նա տարեկան կստանա մոտ 39.4 մլն եվրո:
Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Թվիթերի իր միկրոբլոգում հիշեցրել է, որ 1990թ-ի մարտին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ պահպանմանը:
Չինացի հնագետները Շենսի հյուսիսարեւմտյան նահանգում պեղել են շուրջ վեց հազար տարեկան գերեզմանոց, որտեղ, նրանց գնահատումներով՝ թաղված է ավելի քան երկու հազար մարդ, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:
Facebook սոցիալական ցանցը ռուս հաքեր Անդրեյ Լեոնովին ռեկորդային հոնորար է վճարել գտած խոցելիության համար: Այս մասին Լեոնովը հայտնել է իր բլոգում:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» անվտանգության ծառայությունը հանձնարարություն է ստացել մարզաբազայի և մարզադաշտի տարածք չթողնել մի իտալուհու, ով հետևում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին:
Թուրքական դատարանը, որոշում է կայացրել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի 10 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով քննել միանգամից 51 վկայի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդմնակալության արարողությունից հետո ելույթի ժամանակ նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը գտնվում է «տխուր անկման» մեջ:
«Փոխանակ Ռուսաստանը մեզ աջակցի, վաճառում է զենք Ադրբեջանին։ Մեխանիզմներից մեկն այս հարթակում հարցեր բարձրացնելն ու պահանջներ առաջադրելն է։ ՀԱՊԿ-ը պետք է մտածի Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու մասին»։
Ստամբուլում հարձակվել են Վաթան փողոցում գտնվող ոստիկանական բաժանմունքի շենքի վրա:
Մոսկվան տեսնում է ռուսամերիկյան հարաբերությունների փակուղուց հանելու ելքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությանը հաջորդած ելույթի ընթացքում խոստացել է ոչնչացնել ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչներին:
Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ստիպված կլինի հրաժարվել սեփական բջջային հեռախոսից: Ազգային անվտանգության ծառայության հետ քննարկումներից հետո Դոնալդ Թրամփը որոշել է օգտագործել ավելի անվտանգ հեռախոս, այս մասին հայտնում է Associated Press-ը: Բացի այդ, նա կփոխի իր հեռախոսահամարը, նշում է The New York Times-ը:
Հունվարի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Ֆլորանս Մանժենին, ով Երևանում է գտնվում երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ։
Ավարտվեց Հայաստանի կանանց 2017 թվականի շախմատի առաջնությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալության արարողությունից հետո ելույթի ժամանակ առաջին խոստումը տվեց ամերիկացիներին:
Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս ունի վաճառել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մինչ այն, երբ կավարտվի պորտուգալացին ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը: 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը:
Պարզվում է՝ Աբգար Ափինյանը շատ բարձր է գնահատում «Հայկական վերածնունդ» ուժի ղեկավար Արթուր Բաղդասարյանին, ով, ըստ բանախոսի, իր հեռուստաելույթներով շատ բան է փոխել մեր հասարակական ընկալումներում. «Կարծում եմ՝ Արթուր Բաղդասարյանի ծրագրերը, եթե դրանք իրագործվեն, կյանքի կոչվեն, կառաջացնեն նոր ծրագրեր, և ահա այսպես է պետք մտնել քաղաքական դաշտ: Մենք ողջունում ենք այս մոտեցումը, և ժողովուրդը, կարծում եմ, պիտի ընտրություն կատարի՝ նայելով ծրագրերին և կատարված աշխատանքին և հեռանկարներին»:
Վիեննայի համալսարանի Պատմական և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի Բյուզանդական և հունական ժամանակակից ուսումնասիրությունների ամբիոնը հունվարի 18-ին կազմակերպել էր հայագիտական ուսումնասիրություններին նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։
«Այս գործընթացը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթուղթ չունեն: Այդ անձինք դիմում են ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ստանում են թեստավորում անցնելու տեղեկանք, ինչից հետո 7 օրվա ընթացքում անցկացվում է ստուգումը: Այն անցկացվելու է թեստի միջոցով»,-ասաց Հասմիկ Մանուկյանը:
Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը: