
«Չեմ բացառում, որ Ջանլուիջին կշարունակի կարիերան 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո». Բուֆոնի գործակալ

«Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան հայտարարել է, որ լեգենդար դարպասապահը կարող է շարունակել կարիերան 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո:
«Ջանլուիջիի նպատակը մինչև 2018թ. Աշխարհի առաջնություն խաղալն է: Բուֆոնը նշանավոր ֆուտբոլիստ է, նա դեռ կարող է զարմացնել: Կյանքը և ֆուտբոլն անկանխատեսելի են, այդ պատճառով ես չեմ բացառում, որ Ջանլուիջին կշարունակի կարիերան 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո: Մենք չգիտենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի:
Բուֆոնը իսկական պրոֆեսիոնալ է և կարիերան ավարտելուց հետո կարող է ցանկացած աշխատանք կատարել»,- ասել է Մարտինան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը