Բաժիններ՝

«Զարմանալի մարդ էր Լևոնը. մսխում էր իր ողջ էներգիան». հիշում են գործընկերները

Լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, գրող Լևոն Անանյանի 70-ամյակի կապակցությամբ ՀՀ գրողների միությունում գեղեցիկ հանդիսություն անցկացվեց: Հանդիսությանը ներկա էին Լևոն Անանյանի գործընկերները, ընկերները, ընտանիքի անդամները, բազմաթիվ երիտասարդներ, որոնք ցանկանում էին ծանոթանալ նրա թողած ժառանգությանը:

«Լևոն Անանյանը գիտաժողովների միջոցով զարկ տվեց Հայրենիք-Սփյուռք գրական կապին, ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ մի շարք հետաքրքիր գրքեր հրատարակեց, երիտասարդներին «Մուտք» մատենաշարի միջոցով իրենց առաջին գրքերը հրատարակելու հնարավորություն տվեց: Հիանալի հրապարակախոս էր, առույգ, կենսախինդ մարդ»,- «Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց գրականագետ, ՀՀ գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:

«Զարմանալի մարդ էր Լևոնը. մսխում էր իր ողջ էներգիան: Մի օր` գրողների միության նիստի ժամանակ, ելույթ ունեցավ և արագ լքեց դահլիճը: Նիստի վերջում վերադարձավ, երբ հարցրեցի, թե որտե՞ղ էր ասաց, որ այդ ընթացքում հասցրել է ելույթ ունենալ երկու տարբեր միջոցառումներում: Չհավատացի, բայց երեկոյան լուրերով երեք անգամ տեսա նրան»,- պատմեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը:

«Ստեղծագործում էր անգամ մարդկանց հետ հարաբերվելիս: Կարողանում էր ոգեշնչել երիտասարդ գրողներին հավատալ իրենց ուժերին և տանել իրենց խաչը: Գրողների միության նախագահ դառնալով` խթանեց թարգմանչական գործի զարգացմանը: Իր գործի նվիրյալ էր: Ընտանեկան միջավայրում կատակասեր էր,  շատ էր սիրում խնձորի օղի խմել և հումորով կարող էր անգամ ճաքած հողը ջրել»,-ընդգծեց հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը:

«Լևոն Անանյանի «Նամակ թուրք բարեկամիս» գործը տպագրվել է Ուկրաինայի «Շաբաթվա հայելին» թերթում: Այդ նամակում Անանյանը պատմում է հայոց պատմության, հայ ժողովրդի ողբերգության մասին: Դրանում կան և՛ փաստեր, և՛ գեղարվեստական գույներ,  որոնց օգնությամբ այն ավելի ընկալելի և հասանելի է դառնում օտարազգիներին: Ինձ համար չափազանց հաճելի էր թարգմանել այն, և ես հպարտ եմ, որ իմ օգնությամբ շատ ուկրաինացիներ ծանոթացան հայերի պատմությանը, հայ ժոդովրդի պայքարին»,-շեշտեց թարգմանիչ Ալեքսանդր Բոշկոն:

«Այս տարի հրատարակվեց Լևոն Անանյանի «Նամակ թուրք գրողին» աշխատանքը 15 լեզվով, վերականգնվում է «Գարուն» ամսագիրը, որտեղ նա անցկացրել է իր կյանքի 11 տարին: Ստեղծել ենք «Լևոն Անանյան» գրական մրցանակը, այս տարի ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետում կտրվի հորս անունով կրթաթոշակ: Մենք շատ բան ենք անում, որպեսզի մեր երկրում զարգանա գրական մամուլը, արդիականացվի հայ գրականությունը: Հորիցս ստացած ամենամեծ դասն ազնվությունն է, ամեն ինչին հոգևոր տեսանկյունից նայելը, մնայուն և մարդկային արժեքները կարևորելը»,- ասաց Լևոն Անանյանի որդի, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում:Ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել ԵՊՀ բանասիրականֆակուլտետը: Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել«Մանկավարժ» թերթը:

1975թ. ավյունով լի լրագրողն աշխատանքի է անցել «Գարուն» գրականամսագրի խմբագրությունում, ավելի ուշ դարձել ամսագրի գլխավոր խմբագիր:

Լևոն Անանյանը 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամբնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհայինգրականության մի շարք ստեղծագործություններ:

2001թ. ընտրվել է ՀՀ գրողների միությաննախագահ և մինչև կյանքի վերջ նախագահել այն: Դասախոսել է Մայր բուհի ժուռնալիստիկայիֆակուլտետում: Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավորհրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ: Նրա ստեղծագործություններըթարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս