«Գվարդիոլան ցանկանում էր գլխավորել Արգենտինայի ազգային հավաքականը». Սերխիո Ագուերո
Պեպը կարող էր նորից մարզել Մեսսիին:
Իսպանացի մասնագետն ամռանը գլխավորեց «քաղաքաբնակներին»՝ փոխարինելով Մանուել Պելեգրինիին: Ըստ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի խոսքերի, նա կարող էր ավելի վաղ սկսել աշխատել Գվարդիոլայի հետ: «Նա զարմանալի է: Ահա պատճառը, ինչու էր Պեպը նույն բանն անում «Բավարիայի» հետ. նա ամեն ինչ հաղթում էր: Նա հաղթող է:
Հիշո՞ւմ եք, որոշ ժամանակ առաջ խոսակցություններ կային Արգենտինայի հավաքականի վերաբերյալ: Այդ ժամանակ Գվարդիոլան ասաց ինձ. «Տղաներ, ես կցանկանայի մարզել Ձեզ»»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
ԱՊԼ-ի 7 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով 2-րդ տեղում ընթացող «Տոտենհեմից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը