Բաժիններ՝

«Կարևոր չէ՝ ով է առջևում մրցուղու միջնամասում, կարևոր է՝ ով կհաղթի վերջում». Բուֆոնը՝ Պոգբայի մասին

Թուրինի «Յուվենթուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է անգլիական մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի արդարացնում իր համար վճարված գումարները:

«Ժպտում եմ, երբ լսում եմ, որ մարդիկ սեպտեմբերին խոսում են այն մասին, որ Պոգբան բավականաչափ լավը չէ: Սա դեռ երկրորդ ամիսն է: Կարևոր չէ՝ ով է առջևում մրցուղու միջնամասում, կարևորը է՝ ով կհաղթի վերջում»,- նշել է Բուֆոնը:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո Պոգբան դեռևս չի ցուցադրում այն խաղը, որը ցուցադրում էր Թուրինում: Այժմ անգլիական մամուլը շատ սուր քննադատությամբ է մեկնաբանում Պոգբայի խաղը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31