
Զաքիր Հասանովը ԼՂ հակամարտության խնդիրը քննարկել է ԵՄ ներկայացուցչի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է APA գործակալությունը։
Հաղորդվում է, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
Հասանովը Հայաստանին մեղադրել է հակամարտության շփման գծում իրավիճակը սրելու մեջ։
Զալբերը նշել է, որ Եվրամիությունը հանդես է գալիս ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին և նպատակահարմար է համարում այդ ուղղությամբ իրականացվող բանակցությունների շարունակումը։