Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Հալեպին հասցվող ավիահարվածները

ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել ավիահարվածներ հասցնել Հալեպին։ Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ ռուսական «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Կուզեցով» ավիակիր հածանավը կարող է «օգտագործվել այդ հարվածները հասցնելու համար»։

Դաշինքի գլխավոր քարտուղարը նաև կարծիք է հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկիր իրավունք ունի սեփական որոշում կայացնել՝ մատակարարե՞լ Ռուսաստանի ավիակիր խմբի նավերին վառելիք, թե՞ ոչ։

«Սակայն ես մտահոգություն եմ հայտնում՝ կապված այն բանի հետ, որ ռուսական նավերի խումբը կարող է օգտագործվել Հալեպին հարվածներ հասցնելու համար և այդ ազդանշանն ուղղում եմ դաշինքի բոլոր երկրներին»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31