
«Սիրիայի կառավարության զորքերի հարձակումները չեն կասեցնի Թուրքիայի ԶՈՒ գործողությունը». Չավուշօղլու

Սիրիայի կառավարական զորքերի հարձակումները Սիրիայի ազատ բանակի վրա չեն կասեցնի Թուրքիայի ԶՈՒ «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի հյուսիսում, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել էր, որ Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռն ավիահարված է հասցրել Մարի քաղաքից հարավ-արևելք գտնվող ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի դիրքերին։
«Ռեժիմի ուժերի հարձակումը չեն կասեցնի մեր պայքարը ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դեմ։ «Եփրատի վահան» գործողությունը կշարունակվի մինչև Ալ-Բաբի գրավումը, որպեսզի անվտանգության գոտի ստեղծվի փախստականների վերադարձի համար»,- հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։