Բաժիններ՝

Արթուր Աբրահամ-Մարտին Մյուրեյ մենամարտը չեղարկվել է

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 12-ին Մանտե Կառլոյում, չեղարկվել է: Այս մասին տեղեկացրեց Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Մենամարտը չեղարկվել է, քանի որ մարզումների ընթացքում` սփարինգ մենամարտի ժամանակ, Արթուր Աբրահամը վնասել է արմունկը: Մեր հայրենակիցը երեք շաբաթ պետք է դադարեցնի մարզումները: Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ որոշված չէ:

Աբրահամի մրցակիցը նոյեմբերի 12-ին նախատեսված մենամարտում բրիտանացի Մարտին Մյուրեյն էր, ում հետ մեր հայրենակիցն արդեն մեկ անգամ մենամարտել է: Աբրահամի և Մյուրեյի միջև առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին և ավարտվել Արթուրի հաղթանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31