
Նենգության և չարության ժամակներն անցել են. Շարմազանովը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը քաղաքականություն վերադառնալու հնարավորության և բոլորին ներելու մասին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նախ վերահաստատեց, որ իրենք ժամանակին գնահատական են տվյալ բացառապես երևույթներին, ոչ թե անձերին:
«Շատ ավելի լավ է լինել սիրո, բարության և ներողամտության կրող, քան լինել զոռբայության և նենգության կրող: Որտեղ կա սեր, բարություն, ներողամտություն, ես այնտեղ եմ: Որտեղ կա նենգություն, զոռբայություն և բիրտություն, ես դրան դեմ եմ»,- նշեց Շարմազանովը՝ անդրադառնալով Գ. Ծառուկյանի այն հայտարարությանը, որ բոլորին ներել է:
Նա հավելեց. «Մենք կրկեսի և թատրոնի վերածելու հայրենիք չունենք: Հիմա անցել են նենգության և չարության ժամանակները և հույս ունեմ, որ ներկան և ապագան կլինեն բարության և ներողամտության ժամանակներ»,- եզրափակեց Շարմազանովը: