
Ժոզե Մոուրինիոն զայրացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին

Պորտուգալացին ավելի հաճախ է թաքնվում գրասենյակում:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները տարակուսանք են հայտնել Ժոզե Մոուրինիոյի՝ թիմից մեկուսանալու և աշխատանքի մեթոդների վերաբերյալ: Ինչպես հայտնի է դարձել The Times-ին, պորտուգալացին ամեն մարզումից առաջ բանավոր հանձնարարություններ է տալիս ֆուտբոլիստներին, որից հետո հեռանում է գրասենյակ, իսկ գործընթացը ղեկավարում է նրա օգնական Ռույ Ֆարիան:
Լուի Վան Գալի ղեկավարությամբ անցկացրած 2 շատ բարդ տարիներից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հույս են ունեցել, որ ավելի մոտ հարաբերություններ կունենան նոր մարզչի հետ: Մինչև նախորդ տարվա դեկտեմբեր Մոուրինիոն աշխատել է «Չելսիում» և պրակտիկորեն բոլոր մարզումները ղեկավարել է անձամբ:
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը