
Լրագրողի նկատողությունից հետո «Ռոմայի» մարզիչ Լուչանո Սպալետին քիչ է մնում գլխով կոտրի սեղանը

Հասցրեցին: Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նկատեց, որ Սպալետիի պատասխանները չեն նպաստում թիմի մթնոլորտին:
Ի պատասխան՝ Սպալետին մի քանի անգամ գլխով խփեց սեղանին, իսկ հետո հարձակվեց լրագրողի վրա. «Ո՞վ է Ձեզ այստեղ ուղարկել: Ասացեք, Դուք ինչո՞ւ եք եկել: Ի՞նչ մթնոլորտի մասին եք խոսում: Ի՞նչ էիք ուզում ասել: Դուք ուզում եք վերադառնալ այն թեմային, որ մենք վա՞տ ենք աշխատում: Դուք շա՞տ լավ եք աշխատում»:
9 տուրերից հետո «Ռոման» Սերիա Ա-ում գրավում է 2-րդ տեղը՝ 2 միավոր զիջելով «Յուվենթուսին»:
Այսօր հռոմեացիները կխաղան «Սասուոլոյի» հետ:
https://www.youtube.com/watch?v=ZORPhneI25M
Պատրաստեց Անի Գաբուզյանը