Բաժիններ՝

ՄԱԿ-ը հայտնել է Միջերկրական ծովում խեղդված փախստականների թիվը

Չնայած Միջերկրական ծովով Եվրոպա հայտնվել ցանկացող ներգաղթյալների թիվը կրճատվել է, 2016թ. սկզբից նման ճանապարհորդության հետևանքով ծովում խեղդվել է 3 740 մարդ։

Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Ուիլյամ Սպինդլերը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի կայքը։

«Անցած շաբաթ՝ 1 մահ յուրաքանչյուր 269 ժամանողի դիմաց, 2016-ին՝ 1 մահ՝ յուրաքանչյուր 88 ժամանողի հաշվով։ Լիբիայի և Իտալիայի միջև մահվան հավանականությունը ավելի բարձր է՝ 1 մահ՝ յուրաքանչյուր 47-րդ ժամանողի հաշվով»,- հայտնել է Սպինդլերը։

ՄԱԿ-ի ներկայացուցչի տեղեկություններով՝ ընթացիկ տարում Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտ 328 հազար ներգաղթյալ։ Նրանցից 3 740-ը խեղդվել է։
«Դա վատագույնն է, ինչ մենք երբևէ տեսել ենք»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս