
Հենրիխ Մխիթարյանն այսօր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղալու շանս ունի

Մանկունյանցիների հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից և կարող է խաղալ քաղաքաբնակների դեմ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին Հայաստան-Չեխիա ընկերական հանդիպման ժամանակ:
Կիսապաշտպանը հասցրել էր վերականգնվել մինչև մանչեսթերյան դերբին, որը տեղի ունեցավ ԱՊԼ-ի 4-րդ տուրի շրջանակներում, սակայն այդ խաղում մասնակցությունն ավելի խորացրեց նրա վնասվածքը: Արդյունքում, 27-ամյա կիսապաշտպանն ակումբի խնդրանքով բաց թողեց Հայաստանի հավաքականի խաղերը:
Միջազգային դադարից հետո Հենրիխը չի հայտավորվում թիմի կազմում, իսկ «Կարմիր սատանաների» մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշել է, որ ֆուտբոլիստը պետք է հասնի իր լավ մարզավիճակին և սպասի իր շանսին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Մխիթարյանը վերադարձել է թիմի մարզումներին և բոլորի հետ հավասար պատրաստվում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին:
Միևնույն ժամանակ Independent-ը հաղորդում է, որ Մոուրինիոն, հնարավոր է, նորից չխաղացնի Հենրիխին այն պատճառով, որ ֆուտբոլիստը, մարզչի կարծիքով՝ մինչև հիմա չի հարմարվել անգլիական ֆուտբոլին և երկրին ընդհանրապես:
«Մանչեսթես Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա այսօր, ժամը 23:00-ին, «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը