Բաժիններ՝

«Լեոնարդ Քոհենը խաղաղ մահացել է քնի մեջ». լեգենդար երգչի մահվան մանրամասները

Կանադացի երգիչ, պոետ և կոմպոզիտոր Լեոնարդ Քոհենը խաղաղ մահացել է քնի մեջ այն բանից հետո, երբ գիշերվա կեսին ընկել է Լոս Անջելեսի իր տանը, հայտնել է երաժշտի մենեջեր Ռոբերտ Բ. Կորին։

Ռոբերտ Կորիի խոսքով՝ Քոհենը մահը եղել է «անսպասելի, հանկարծակի և խաղաղ»։
Մենեջերի հայտարարության մեջ ասվում է, որ Լեոնարդ Քոհենը մահացել է նոյեմբերի 7-ին և հուղարկավորվել Մոնրեալում նոյեմբերի 10-ին։
Լայն հանրությանը նրա մահվան մասին հայտնի դարձավ անցած շաբաթ՝ մահից 3 օր անց՝ թաղման հաջորդ օրը։

Երաժշտի որդին՝ Ադամ Քոհենը, նշել է, որ հուղարկավորությանը ներկա են եղել միայն մտերիմ հարազատներն ու մի քանի ընկեր, որոնց հետ նա կապ է պահել իր ողջ կյանքի ընթացքում։

Քոհենը թաղվել է իր ծնողների կողքին։Ավելի վաղ երաժշտի ընտանիքը չէր հայտնել Լեոնարդ Քոհենի մահվան հանգամանքների մասին։

ԶԼՄ-ները գրել էին, թե երգչին հուղարկավորել են Մոնրեալի հրեական գերեզմանատանը։
Քոհենը ծնվել է 1934թ. Մոնրեալում։ Ուսանողական տարիներին սկսել է զբաղվել գրականությամբ, հրապարակել է բանաստեղծությունների ժողովածուներ։
1960-ականներից սկսվել է Քոհենի երաժշտական կարիերան։ Նրա առաջին ալբոմը լույս է տեսել 1967թ.։

Անցած ամիս նա թողարկեց իր 14-րդ You Want It Darker ալբոմը։ Նրա ամենահայտնի երգերից են Suzanne-ը, Hallelujah-ն, I’m Your Man-ը, որոնք դարձան հիթեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս