
«Լիոնել Մեսսին իր կարիերան կավարտի կատալոնական ակումբում». Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Մեսսիի շուրջ պտտվող խոսակցությունների մասին:
«Լիոնել Մեսսին իր կարիերան կավարտի կատալոնական ակումբում»,- նշել է ակումբի նախագահը:
Ըստ Բարտոմեուի՝ Մեսսին կավարտի կարիերան հենց Կատալոնիայում, քանի որ նա է առաջնորդել թիմին՝ գրանցելով անհավանական հաջողություններ:
Այս խոսքերը Բարտոմեուն ասել է Marca պարբերականին, որ երկու օր առաջ գրել էր, որ Մեսսին չի երկարաձգի իր պայմանագիրը:
Սիրարփի Աղաբաբյան