«Վերջացրա, արդեն փոխիր, ուրիշ կռուգի մեջ մտար». Սամվել Ալեքսանյանին դուր չեկավ մենաշնորհների հարցը
«Արել եմ ու ավելի շատ կանեմ: Մեր սահմանները պահում են, մեր երեխեքն են, մենք հանգիստ քնում ենք, բա խի՞ պտի չանենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` խոսելով բանակին իր ցուցաբերած աջակցության մասին:
Նա միաժամանակ նշեց, թե որևէ անգամ չի բարձրաձայնում իր աջակցության մասին. «Մի տեղ լսած կըլնե՞ք, որ ում ինչ արել եմ, ասել եմ»:
Գողացված գումարները բյուջե վերադարձնելու անհրաժեշտության մասին հարցը Ս. Ալեքսանյանի սրտով չէր. «Էդ ձև հարցեր ընձի մի տուր, ես ոչ գիտեմ՝ թալանել են, ոչ գիտեմ՝ չեն թալանել: Ընձի էդ ձև հարցեր մի տվեք: Ցավդ տանեմ, ես էդ հարցերի մեջ չկամ»:
Իսկ հենց Ալեքսանյանի անունը մենաշնորհների, անօրինական դաշտում գործելու հետ կապված լինելու մասին հարցը վրդովվեցրեց Ս.Ալեքսանյանին. «Վերջացրա, արդեն փոխիր, ուրիշ կռուգի մեջ մտար»: