Բաժիններ՝

«Երևանը ճիշտ է վարվել և ոչինչ չի կորցրել՝ անդամակցելով ԵՏՄ-ին». Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ճիշտ է համարել Երևանի որոշումը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)։

«Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցությունը, ցավոք, համընկավ այդ միության լոկոմոտիվի՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական վիճակի վատթարացման հետ՝ կապված սահմանված պատժամիջոցների հետ։ Բնականաբար, մեր տնտեսությունը շատ փոքր է, մենք հազարավոր թելերով կապված ենք ռուսական տնտեսությանը։ Այդ պատճառով այդ, այսպես ասենք, արտաքին ազդեցությունը, մի քիչ վատթարացրեց մեր ցուցանիշները»,- ասել է նա։

Ընդ որում՝ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Երևանը «ճիշտ է վարվել» և «ոչինչ չի կորցրել»։

«Կարծում եմ՝ 1-2 տարուց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները դա կզգան։ Մենք 3 միլիոնանոց շուկա ունենք, դա շատ փոքր շուկա է։ Դառնալով ԵՏՄ անդամ՝ դարձել ենք 170 միլիոնանոց շուկայի մաս։ Եթե մենք, ի վերջո, հասնենք այն նպատակներին, որոնք դրված են այդ միության հիմքում՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժ, ապա մենք, իհարկե, շատ բան կշահենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս