Բոբ Դիլանը հրաժարվել է ժամանել Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը
Բանաստեղծ եւ երաժիշտ Բոբ Դիլանը չի կարող ժամանել Ստոկհոլմ՝ անձամբ ստանալու գրականության գծով Նոբելյան մրցանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է BBC-ին, հայտնել է Շվեդիայի ակադեմիան: Դիլանը շատ կցանանար ներկա լինել արարողությանը, բայց նա այլ գործեր ունի, հայտնել է նա ակադեմիկոսներին նամակում:
«Երեկ երկոյան մենք ստացանք Բոբ Դիլանի անձնական նամակը, որտեղ նա բացատրել է, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների պատճառով ինքը չի կարող դեկտեմբերին ժամանել Ստոկհոլմ, ուրեմն նաեւ՝ ներկա լինել մրցանակի հանձնման արարողությանը: Նա կրկին ընդգծել է, որ մեծ պատիվ է համարում իրեն մրցանակի շնորհումը եւ կցանկանար այն ստանալ անձամբ»,- ասված է Շվեդիայի ակադեմիայի հայտարարության մեջ:
Մրցանակն ստանալու համար երաժիշտը պետք է սկսած դեկտեմբերի 10-ից կես տարվա ընթացքում ժամանի Ստոկհոլմ եւ դասախոսություն կարդա. դա ակադեմիայի միակ պայմանն է:
«Չժամանելու դափնեկրի որոշումը հազվադեպ երեւույթ է, բայց բացառություն չէ»,- հայտարարել են Շվեդիայի ակադեմիայում՝ ընդգծելով, որ Դիլանի մրցանակը «առաջվա պես պատկանում է նրան»: