«Տարիքով մարդիկ չեն վախենում հիվանդություններից կամ մրսելուց, սակայն երեխաների համար դա կարող է ճակատագրական լինել: Գետինը խոնավ է, իսկ եղանակը՝ ցուրտ»,-ասում է փախստական Քարիմ Հուսեյնը:
Թուրքիայի Իզմիրի նահանգում գյուլենականների եւ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզաորոնողական գործողությունների ժամանակ ձերբակալվել է 16 անձ:
«Ֆիլմից անմիջապես հետո դժվար է տպավորություններն ի մի բերել։ Եթե շատ ընդհանուր հայտարարի բերեմ, ապա կասեմ, որ հակասական տպավորություն ստացա այս ֆիլմից։ Նախ՝ պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ ժամանակակից հայկական կինոյում կա Ջիվան Ավետիսյանի պես ռեժիսոր, ով հավատարիմ է իր թեմատիկ նախապատվություններին»։
ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները նոյեմբերի 16-ին շարունակել են Շուշի քաղաքում:
Նրա խոսքով՝ ՊՆ-ն մսաբանջարեղենային կոնսերվաների հետ կապված խնդիր ունեցել է և շեշտել, որ դա չի կարելի կապել ամբողջ սննդակարգի հետ: «Այն միսը, ձավարեղենը, որ այսօր մատակարարվում են, և լավն են, և քանակով շատ, քան երբևէ եղել են մեր բանակում: Դա է կարևորը»,- շեշտել է Սարգսյանը:
2016թ. հունվարսեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 5 հազար 535.6 տոննա ապրանք:
2015թ. հուլիսին Իրանի և «Վեցյակի» միջև Միջուկային համաձայնագրի ստորագրումից արդեն անցել է մեկ տարուց ավելի, և փորձագիտական շրջանակների ու քաղաքականություն իրականացնողների (policy maker) համար շարունակում է կարևոր մնալ այն հարցը, թե որ ուղղությամբ է շարժվում Իրանը, և առաջիկայում ինչպիսին կլինեն այդ երկրի հարաբերությունները համաշխարհային ուժային կենտրոնների հետ:
ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գործում Վիգեն Սարգսյանը տեսնում է պաշտպանության նախարարության քաղաքացիական վերահսկողության կարևորագույն գործառույթը:
Հայաստանի կառավարության անդամներից Հանրապետական կուսակցության պոտենցիալ անդամ են համարվում հատկապես գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Ավելի վաղ Առաքելյանը հայտարարել էր, որ չի բացառում, որ կանդամակցի ՀՀԿ-ին: Սակայն մինչ օրս ո՛չ Առաքելյանը, ո՛չ էլ Մարտիրոսյանը կուսակցության անդամ դառնալու համար դիմում չեն ներկայացրել, նաև չեն հերքել հանրապետականացվելու մասին շրջանառվող լուրերը:
Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 293.3 հազար տոննա պղնձի խտանյութ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցվել է 31.8 տոկոսով։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նոյեմբերի 16-ին կայացած նիստում ընդունված փաստաթղթերը, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը:
Հայաստանը որպես ժամկետային զինծառայություն ունեցող երկիր պետք է հասկանա, թե քաղաքացին ինչպես է օգտագործում զինված ուժերում անցկացրած երկու տարին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանն այսօր հանդիպեցին Ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ:
«Ինչպես սիսիանցիներն են ասում՝ Աղջկա արձանը, իրականում՝ Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար ընկած սիսիանցիների հիշատակը հավերժացնող այս հուշարձանը կառուցվել է 1960 թվականին, սակայն երբեք չի վերանորոգվել, չի մաքրվել մամուռի շերտից, կեղտից ու խոտերից,– ասում է Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող Սարգիս Զիլֆուղարյանը ապա հավելում,-մեր քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող այս հուշարձանի մաքրման, լվացման աշխատանքը վստահվել է ինձ, ինչը կատարում եմ սիրով, նաեւ՝ հպարտությամբ, որ հենց ինձ է վիճակվել նրան «նոր, մաքուր զգեստ հագցնելու» պատասխանատվությունը»:
Ընտրություններում հայ համայնքի կոնգրեսական կողմնակիցների ձեռք բերած բավականին մեծ հաջողությունները, լավ նախանշան են Կոնգրեսում հայկական հարցերի հետապնդման համար:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Երեւան Գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով:
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է նոտարի կողմից յուրացման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին:
Կոռուպցիայի յուրաքանչյուր դեպք պաշտպանական համակարգի ներքին անվտանգության ամենամեծ և ամենավնասակար խնդիրն է:
«Վստահ եմ, որ մենք անցյալից դասեր քաղելու ճանապարհով պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք ապագայում: Ես այստեղ եմ եկել՝ ամրացած իմ համոզմունքի մեջ, որ կազմել եմ ճիշտ նախագիծ և ճիշտ եմ արել, որ այս տեսքով այն բերել եմ Ազգային ժողով: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը քվեարկությունից առաջ լավ մտածեն, որովհետև իսկապես չեմ ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկը դեմ քվեարկի այս նախագծին՝ նույնիսկ այն դեպքում, եթե կողմ չէ դրան: Խնդրանքս է բոլորին, ով իր մեջ ուժ չի գտնում կողմ քվեարկել, գոնե թող չմասնակցի քվեարկությանը: Դա ևս կարևոր ազդակ կլինի նրանց համար, ովքեր հետևում են քվեարկությանը»,- ասաց նախարարը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Ըստ փորձագետների՝ այն պետք է օգտագործել յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։ Հիմնական բաղադրիչը սխտորն է։ Սխտորը՝ շնորհիվ իր բաղադրիչների, ուժեղ հակաբակտերիալ ազդեցություն ունի, հիանալի պայքարում է վարակների, սնկերի և մակաբույծների դեմ։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել, ապա հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը: Նախագծի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ի թիվս տնտեսական զարգացման և միասնական տնտեսական տիրույթի հետագա առաջընթացը կարգավորող այլ հարցերի, մասնավորապես՝ հաշվի են առնվել անդամ երկրների բիզնեսի շահերը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշ ժամանակ անց կարողացել է վերականգնել վերահսկողությունը թվիթերյան միկրոբլոգի նկատմամբ: Պաշտոնական Բաքվից հայտարարել են, որ ձեռնարկվում են անվտանգության անհրաժեշտ միջոցներ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Լուկաշին թաղամասի, Սիլիկյան թաղամասի 1, 2, 3, 4, Գ.Զոհրաբի, Չուխաջյան փողոցների ջրամատակարարումը:
Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանը նոյեմբերի 16-ին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը և Էրեբունի ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտարարեցին Հայաստանում առաջին «Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակ»-ի բացման մասին:
«Պաշտպանության նախարար նշանակվելու առաջին օրերից առաջ եմ քաշել «ազգ-բանակ» կոնցեպցիան, որը բավականին լայն քննարկման առարկա է դարձել հասարակության մեջ: Մեր անկախության վերականգնումից 25 տարի անց, մեր բանակի գոյության 25-րդ տարում մենք հասել ենք մի վիճակի, երբ պետք է փորձենք բանակաշինության մեջ ազգային բանակ կառուցելուց քայլ կատարել դեպի ազգ-բանակի կառուցում: Ես համարում եմ, որ 25 տարի անցել ենք շատ լուրջ ճանապարհ. պետական համակարգում ամենակայացած համակարգերից մեկը մեր զինված ուժերն են, ՊՆ-ն իր բոլոր կառույցներով»:
«Երկիր, որն ունի 21-րդ դարին եւ մեր տարածաշրջանին անհարիր հռետորաբանություն եւ քարոզչություն, երկիր, որն ընտրել է թշնամիներ ստեղծելու եւ այդ թշնամիների վրա սեփական քաղաքականությունը կառուցելու մոտեցում: Հետեւաբար, այդ տիպի երկրից պետք է սպասել ամեն ինչ. թե գիտակցված, և թե վերահսկողության թուլացման արդյունքում սրումներ եւ լարումներ: Մենք դրան պատրաստ ենք»,-ասաց նա:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայում ազատազրկման մեջ է, հորդորել է Միացյալ Նահանգներում գտնվող իր ընկերներին և մասնավորապես Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին շարունակական կերպով իրենց մտահոգությունները հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի առնչությամբ: