
«Այո, բերեք այդ գողացված գումարը բյուջե, ով ուզում ա՝ թող բերի». Գրիգորի Մարգարյան

Անկուսակցական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) վստահ է, որ զոհված զինծառայողների համար ժողովուրդը հաճույքով կվճարի 1000 դրամները, որը մեծ գումար չէ, բայց հոգու պարտք է:
«Այստեղ փորփրել, ընկնել սենսացիաների հետևից, թե գողացած գումարը… էդ գողացած գումարը թողնենք մի կողմ, զոհված ազատամարտիկը՝ զոհված ազատամարտիկ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գ.Մարգարյանը:
Նա 2 ձեռքով կողմ արտահայտվեց գողացած գումարները հետ տալուն.
«Այո, բերեք այդ գողացված գումարը բյուջե, ով ուզում ա՝ թող բերի, դրա համար համապատասխան մարմիններ կան: Պատգամավորն էդ գումարը չի բերելու հետ: Ամեն ամիս պատգամավորներից յուրաքանչյուրի աշխատավարձից մոտ 6000 դրամ է պահվում ու ուղղվում բանակին: Պատրաստ ենք ավելին տալ: Մենք էդ գումարը վճարում ենք մեր ազատամարտիկի համար, որը սահմանի վրա կանգնած՝ մեզ է պաշտպանում, հարգելիներս, ի՞նչ կապ ունի թալանված գումարը սրա հետ: Հիմա, եթե էդ գումարը թալանվել է, սահմանի վրա մեր զինվորը կանգնած արյուն է տալիս, չէ՞: Նա էնտեղ չի մտածում՝ էն թալանված փողն ինչ եղավ»: