Բաժիններ՝

Կոկոսից պատրաստված թխվածքաբլիթ՝ առանց ալյուրի

Եթե Դուք սիրում եք կոկոսից պատրաստված թխվածք, ապա այս շատ համեղ թխվածքաբլիթը հենց Ձեզ համար է: Ի դեպ, եթե Դուք չեք ուտում ալյուրից պատրաստված խմորեղեն, ապա դա նույնպես կարող է Ձեզ համար լինել: Այն նաև շատ հեշտ է պատրաստելը՝ ընդամենը 3 բաղադրիչ:

Բաղադրիչներ

1. Կոկոսի քերուկ – 400 գ
2. Ձու – 4-5 հատ
3. Շաքարավազ – 200 գ

Պատրաստման եղանակը.

1. Բոլոր բաղադրիչները խառնել (ձվերը հարել պետք չէ) այս հերթականությամբ. ձու, շաքարավազ, կոկոսի քերուկ:

2. Ձևավորել ընկույզից փոքր գնդիկներ և տեղավորել ջեռոցի տապակի վրա:

3. Ահա և վերջ. Թխել 25-30 րոպե՝ նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս