
Մեծ Բրիտանիայում կհայտնվի Հարի Փոթերի մասին պատմող գրքերից հայտնի խաղի՝ քվիդիչի առաջնություն

Հարի Փոթերի մասին պատմող գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգի հորինած մոգական սպորտաձևը հասավ Մեծ Բրիտանիա. հաջորդ տարի կմեկնարի Քվիդիչի Պրեմիեր լիգայի առաջին մրցաշրջանը: Հանդիպումները տեղի կունենան մայիսից օգոստոս:
Երկրի չեմպիոնի կոչման համար կպայքարի 8 թիմ, օրինակ՝ «Լոնդոնի միապետները», «Արևելյան ջրահարսները», «Յորքշիրի վարդերը» և «Հարավ-արևելյան ասպետները»: Դրանցից յուրաքանչյուրը պետք է ներկայացնի Մեծ Բրիտանիայի որևէ տարածք, և թիմի անվանման մեջ պետք է հիշատակվեն տեղական մշակութային տարրեր, հաղորդում է The Guardian-ը:
Խաղն առաջին անգամ 2005 թվականին մագլերի (Հարի Փոթերի մասին պատմող գրքերում մագլն այն մարդն է, ով զուրկ է ցանկացած տեսակի կախարդական կարողությունից և չի ծնվել կախարդական ընտանիքում) աշխարհին հարմարեցրել են Վերմոնտից 2 ուսանողներ: Այդ պահից ի վեր քվիդիչ խաղում է 20 հազար մարդ՝ աշխարհի 25 երկրներից: Բացի այդ, տարեկան երկու անգամ տեղի է ունենում Աշխարհի գավաթի խաղարկություն: Գավաթի խաղարկության վերջին հաղթողն Ավստրալիան է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը