Աշոտ Կարապետյանը հերթական անգամ հուսախաբ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հերթական անգամ հուսախաբ է եղել։ Երեկ ոստիկանապետի հրամանով գնդապետ Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ինչին հավակնում էր Կարապետյանը:

Նախկին պետի՝ ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի մահվանից հետո մի շարք ոստիկաններ աչք ունեին այդ տեղի վրա, լուրեր կային, որ Կարապետյանը գլխավոր հավակնորդն է։

Բայց պարզվեց՝ վերեւում մտքափոխվել են։ Ըստ որոշ լուրերի՝ պատճառն այն է, որ Գ․ Ավետիսյանին դեռ չհուղարկավորած՝ ինֆորմացիոն արտահոսք եղավ, որ Կարապետյանն է նշանակվելու այդ պաշտոնին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս