Բաժիններ՝

7 խնդիր, որոնցից կարող եք ազատվել բանանի օգնությամբ

Takprosto.cc կայքը գրում է, որ բանանը ոչ միայն շատ համեղ է, այլև օգտակար։ Այն կարող է ձեզ օգնել մի շարք խնդիրների դեպքում։

1. Դեպրեսիա։ Բանանը հարուստ է տրիպտոֆանով, որն օգնում է թուլանալ և նպաստում է էմոցիոնալ բարենպաստ վիճակին։ Հենց այդ պատճառով էլ էմոցիոնալ բարդ պահերին բանանն ավելի օգտակար է, քան թխվածքները։

bowl-of-granola-banana-slices-and-coconut-flakes-559555905-5713fa203df78c3fa2085f15

2. Գաստրիտ և այրոց։ Այս քաղցր պտուղը հեռացնում է այրոցի նշանները, բարենպաստ ազդեցություն է ունենում որովայնի վրա։

3. Արյան ճնշում։ Բանանը կալիումի հարուստ աղբյուր է՝ հիմնական նյութը, որն օգնում է նորմայի սահմաններում պահել արյան ճնշումը և սրտի աշխատանքը։

4

4. Ուղեղի աշխատանք։ Բժիշկները խորհուրդ են տալիս բանանը ներառել այն անձանց սննդակարգի մեջ, ովքեր զբաղվում են մտավոր աշխատանքով. բանանը խթանում է ուղեղի աշխատանքը և հեռացնում է անհանգստության նշանները, որոնք հաճախ խանգարում են կայացնել անհրաժեշտ որոշումը։

5. Նյութափոխանակություն։ Բջջանյութի պարունակության շնորհիվ բանանը նորմալացնում է աղիների աշխատանքը։

1420550293_latesthdwallpapers

6. Սեքսուալ հակումներ։ Վիտամին B6-ը, որով հարուստ է բանանը, ինչպես նաև կալիումն ու մագնեզիումը չափազանց կարևոր են հորմոնների ձևավորման համար, որոնք պատասխանատու են սեքսուալ հակումների համար։ Բանանն օգնում է երջանիկ զգալ և թուլանալ։

7. Քաշի նվազեցում։ 100 գրամ բանանը պարունակում է մոտավորապես 90 կալորիա։ Եթե նախաճաշին բանան ուտեք կամ ավելացնեք վարսակի շիլային, կարող եք երկար ժամանակով հագեցածություն զգալ, իսկ ստացված ածխաջրերը կառուցվածքին չեն վնասի։

banan

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս