Բաժիններ՝

Հայ և ռուս իրավապահները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարում փորձի փոխանակումը

Եռօրյա այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության անձնական անվտանգության գլխավոր վարչության պատվիրակությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հյուրերին ընդունել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը:

Ռուս գործընկերների հայաստանյան այցի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի, ոստիկանության ծառայողների իրավախախտումների նախականխման, ինչպես և ոստիկանության ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների պետական պաշտպանության միջոցների ապահովման շրջանակներում փորձի փոխանակումն է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների վերոհիշյալ ծառայությունների գործունեությանը վերաբերող, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Փաստել են, որ նման հանդիպումները դրական են անդրադառնում ներքին անվտանգության ապահովման ոլորտում երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցության զարգացմանը, ինչն իր հերթին բարձրացնում է այդ ծառայությունների գործունեության արդյունավետությունը: Հանդիպման ավարտին ռուս գործընկերները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930