Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) անցկացված աճուրդում վաճառել են դերասանուհի Մերիլին Մոնրոյին պատկանող ժամացույցը: Խոսքը Blancpain Cocktail Watch-ի մասին է: Ինչպես հաղորդվում Է Julien’s Auctions աճուրդների տան Twitter-ում, այն վաճառվել է 25 հազար դոլարով: Աքսեսուարի գնահատման արժեքը տատանվել է 8-ից մինչեւ 100 հա զար դոլար:
Պատկերացրեք, որ ապրանքները Չինաստանից Գերմանիա կարող են հասնել մեկ օրում։ Սա շուտով կարող է իրականություն դառնալ, եթե Ռուսաստանն իրագործի նոր, մեծ արագությամբ խողովակաշարը, որը կոչվում է Hyperloop: Շուտով իրերը կարող են տեղափոխվել ժամում 760 մղոն արագությամբ։
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը չի կարողանում տրամաբանական բացատրություն գտնել, թե ինչպե՞ս է ստացվել, որ պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա համեմատ, ընդամենը 0.4% տնտեսական ակտիվություն է արձանագրվել։
Գնահատվում եմ ամբողջ աշխարհում լավագույն 100 ծրագրերը ղեկավարների համար: Գնահատականը հիմնվում է բիզնես-դպրոցների և դրանց այն շրջանավարտների գնահատման վրա, որոնք ավարտել են 2013թ.:
Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրն իր թուլությունները, առավելություններն ու առանձնահատուկ գծերն ունի։ Աստղագիտության շնորհիվ կարող եք իմանալ, թե ինչ է սպասվում նրանցից յուրաքանչյուրին։ Այսպիսով, կենդանակերպի որ նշանի ներկայացուցիչներին է ավելի բարդ հասկանալ։
Ֆեյխոայի պտուղները շուկայում հազվադեպ են հանդիպում. վաճառասեղաններին դրանք սկսում են հայտնվել սեպտեմբերի կեսերին և մնում մինչև հունվարի կեսեր։
Հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցելու հանձնարարական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և որը կստորագրվի առաջիկայում «բանակցվելուց» հետո, իմա՝ ռուսական տարբերակով, դժգոհություն է առաջացրել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, փորձագետների շրջանում։
Նոյեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 5-ից 18-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը:
Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook-ը, կենտրոնակայան է բացելու Լոնդոնում: Այդ մասին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հայտարարել է ընկերության եվրոպական բաժանմունքի ղեկավար Նիկոլա Մենդելսոնը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Որովայնի հատվածում կուտակված ճարպից ազատվելն այնքան էլ հեշտ չէ, նույնիսկ, եթե հետևում եք սննդակարգին ու ֆիզիկական ակտիվություն ցուցաբերում։
Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այսօր դպրոցներում քննարկումներ են լինելու՝ կապված վերջին շրջանում տարածված վիրուսների հետ:
Թուրքիայի Բինգյոլի շրջանի ոստիկանության կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզաորոնողական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 8 PKK-ականներ:
Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 11 հազար 35,4 տոննա պահածո: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տավա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 41,3 տոկոսով:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների նկատմամբ մահափորձ իրականացնողների համար սահմանել 12 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում:
«Կցանկանայի, որ հեռուստաընկերությունները տարբերվեին իրարից: Յուրաքանչյուր մարդ ուզում է ինչ-որ բանով առանձնանալ և ընդգծել իր ես-ը: Կարծում եմ` նույնը հեռուստաալիքների դեպքում է: Լավ կլինի, եթե ստեղծվեն մասնագիտական ալիքներ` սպորտ, գիտություն…»,- ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, տարվա խորհրդանշական հավաքականում հայտնվելու համար կպայքարեն 40 ֆուտբոլիստներ:
Ինչպես եւ կանխատեսվել էր, այսօրվանից արկտիկական օդային հոսանքների ներհոսքը մեր հանրապետության տարածք սկսվել է: Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազել է՝ Աշոցքում գիշերը հասնելով մինչեւ -22 աստիճան ցրտի:
«Հայաստանյան փորձագիտական հանրության մի մասը կարծում է, որ «Գազպրոմը» կխոչընդոտի հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների զարգացմանը, իսկ մյուս մասը կարծում է` չի խոչընդոտի»։
Ուկրանիայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկրում հեղաշրջումն անխուսափելի էր, իսկ դրա ընթացքը վաղուց պլանավորված է եղել:
Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 121,7 հազար տոննա ալյուր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 11,8 տոկոսով:
Թուրքիայի Արդվինի նահանգի Հոպա քաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազի եւ մահակների միջոցով բիրտ ուժ է կիրառել ցուցարար կանանց նկատմամբ:
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանում վիզայի ռեժիմը խախտած օտարերկրացիներին:
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար մարմինը՝ Կենտրոնական խորհուրդը նախօրեին հրավիրված նիստում քննարկել է Արցախում սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Վառելիքի նոր տեսակ Շիրակի մարզում: Բասենցի Գուրգեն Պետրոսյանը համապատասխան սարքավորումներ է ձեռք բերել, որոնց միջոցով չոր անասնակերից բիովառելիք է արտադրում:
«Ձեր առաջարկն ընդունելի է, և առաջիկայում պատրաստակամ ենք տրամադրել հասարակությանը հուզող և կարևոր խնդիրներին վերաբերող հարցադրումների առնչությամբ ՀՀ նախագահի դիրքորոշումները»:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը իր կարծիքն է արտահայտել ՀՀ 2017 պետական բյուջեի նախագծի շուրջ, որն արդեն քննարկումների առաջին փուլն է անցել Ազգային ժողովում:
Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 18 հազար 451,7 տոննա պանիր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 23,5 տոկոսով:
Թուրքիայում նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Ֆեթուլլահ Գյուլենի ազդեցիկ կրոնական կազմակերպության` «Հիզմեթ հարեքեթի»-ի բարձրաստիճան անդամների դատավարության առաջին դատական նիստը:
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը լրջորեն մտադիր է իրականացնել ֆուտբոլի պատմության մեջ ամենահնչեղ տրանսֆերը: Արդեն հաջորդ ամառ քաղաքաբնակները պատրաստ են «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրի համար վճարել 200 մլն ֆունտ (մոտ 230 մլն եվրո), իսկ իրեն՝ Մեսսիին, առաջարկել աշխատավարձ, ըստ որի՝ ֆուտբոլիստը կստանա շաբաթական 500 հազար ֆունտ: