Նյու Յորքում կալանավորվել է 37-ամյա մի տղամարդ, որը պլանավորում էր անդամակցել ԴԱԻՇ-ին, հայտնում է The New York Times-ը։
Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են 15 հազար պետական ծառայողի երկրում հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում։ Աշխատանքից հեռացված կամ պաշտոնից զրկվածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը, հայտնում է BBC-ն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի անունը մոտ ժամանակներս հայտնի կդառնա։
ԱՄՆ Չաթթաուն քաղաքում (Թեննեսի նահանգ) դպրոցական ավտոբուսը ՃՏՊ-ի մեջ է հայտնվել, ինչի հետևանքով 12 մարդ մահացել է։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները համարում են ճգնաժամային։
«Պետական պարտքի առաջացրած մտահոգությունները շարունակվելու են այնքան, քանի դեռ մեր արտաքին հատվածն էապես կախված է ռուսական շուկայից։ Բայց ես տեսնում եմ, որ մեր դինամիկան այդպիսին չէ, բավականին դիվերսիֆիկացվում են մեր արտաքին կապերը։ Եվ որքան դրանք դիվերսիֆիկացվեն, այնքան կախումը ռուսական շուկայից՝ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման առումով, պակասելու է։ Սա՝ առաջին»։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպմանը (1:1), ինչպես նաև հայտնել, որ 27-ամյա ֆուտբոլիստը խաղային ժամանակ կստանա հոլանդական «Ֆեյենորդի» դեմ։
Ռեփեր Քանյե Ուեսթը, որը նախօրեին անսպասելիորեն չեղյալ էր հայտարարել համերգային շրջագայությունը անքնության ու անկայուն հոգեբանական վիճակի պատճառով՝ ուժեղ հոգնածության ֆոնին, հոսպիտալացվել է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին։
Դանակահարություն Մարալիկում:
7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արեւելյան ափի մոտ: Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 6-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնակալությունից հետո առաջին իսկ օրն սկսել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու ընթացակարգը: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում:
Ստեփանավանի, Բերդի և Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ:
«Մարդու իրավունքների ինչպիսի խախտումներ էլ լինեն, ցավալի է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը։
Նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
«Շատ լավ, ակտիվ, աշխույժ, գյուղացիների կողմից հարգված ու սիրված տղա էր Գագուլիկը: Բոլորս զարմացած ենք, որ նման դեպք է պատահել հետը, չենք կարող հասկանալ` ինչպես կարող էին պայթուցիկ նյութերն հայտնվել մոտը»,- ասաց համագյուղացին:
Սպանված երիտասարդը ստացել է դանակի 6 հարված մարմնի տարբեր մասերում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: Կատարվածից ժամեր անց սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր քաղաքական դաշտը դաշինքներ կազմելու ակտիվ քննարկումների մեջ է։ Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ վարչությունը կտրականապես դեմ էր դաշինքներով ընտրություններին մասնակցելուն, Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո վերանայել է իր մոտեցումը, եւ այս օրերին կուսակցության վարչության նոր նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը ակտիվ հանդիպումներ է ունենում։
Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու ՀՅԴ գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել:
Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ապօրինի զենք- զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է: Խոսքը Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի մասին է:
Նույն իրավիճակ էր նաև «Արաբկիր» մանկական հիվանդանոցում. հիվանդասենյակները խիստ ծանրաբեռնված են, ավելին, չի բացառվում, որ առաջիկայում բժշկական համալիրի վիրաբուժական բաժիններում պլանային վիրահատություններն առժամանակ դադարեցվեն` սենյակներն ու մահճակալները շնչառական հիվանդությամբ երեխաներին տրամադրելու համար:
Մեր խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: Երեկվա դրությամբ «Երեւան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Գործ ունենք, շատ մեղմ ասած, տարօրինակ երեւույթի հետ: Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են:
«Ճիշտ չեմ համարում անհատ ռազմական փորձագետների տեսակետները պաշտոնական մեկնաբանություններով «լցնելը», որովհետեւ պաշտոնական մեկնաբանությունները կարող են լինել շատ տարբեր եւ ողջ գործիքակազմի չբացահայտման բնույթով»:
Հանրապետականում շշուկով են խոսում նոյեմբերի 26-ին սպասվող դարակազմիկ համագումարի մասին: ՀՀԿ-ականները գցում-բռնում են, թե ովքեր կընդգրկվեն գործադիր մարմնի կազմում, ովքեր դուրս կմնան: Անգամ ընտրյալների նեղ շրջանակը համոզված չէ՝ լինելո՞ւ է, թե՞ ոչ։
Այսօր կրկին ՀՀԿ ԳՄ նիստ է լինելու, որի ժամանակ քննարկվելու են կուսակցության՝ նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք համագումարին վերաբերող հարցեր: Այդ մասին մեր զրույցում ասաց ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Մ. Գրիգորյանը նաեւ այն եզակի պատգամավորներից է, որը ԱԺ տարածք է մտնում իր մեքենայով, ինչը կրկին նրան «չի հասնում»:
Հոգեհանգստի արարողությունը տեղ կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում նոյեմբերի 22-ին, ժամը՝ 18.00-ին, իսկ հուղարկավորությունը` նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին՝ քաղաքային պանթեոնում:
անաձորի հարցը կրկին սրվել է. նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ծրագրել է նոյեմբերի 25-ին ավագանու նիստ հրավիրել ու երեկվանից կատաղի «աշխատանք» է տանում ընդդիմադիր ավագանիների հետ, որպեսզի համոզի ներկայանալ ու քվորում ապահովել, որ ինքն էլ դառնա փաստացի քաղաքապետ։
«Պատահական չէր, որ Երևանում Յոհաննես Հահնն ընդգծեց ԵՄ ընթացակարգերի մասին։ Սա ենթադրում է՝ նախաստորագրման, ապա՝ ստորագրման գործընթացի հետագա ձգձգում, ինչը ոչ միայն եվրոպական, այլև հայկական ծագում ունի։ Հայկական կողմը, ըստ իմ տեղեկությունների, ակնկալում է փաստաթուղթը ստորագրել մինչ ապրիլյան ընտրությունները, իսկ եվրոպական կողմը մինչ ընտրությունները նման բան չի անի, ցանկության դեպքում նույնիսկ համաձայնեցման գործընթացները հնարավոր չէր […]
Այս թխվածքը բավական քիչ կալորիաներ ունի. 100 գրամը պարունակում է ընդամենը 114 կալորիա։ Այն կարող եք օգտագործել նույնիսկ ամեն օր՝ փոխելով որոշ բաղադրիչներ. թուզն ու խուրման կարելի է հեշտությամբ փոխարինել սև սալորով և ծիրանի չրով, չամիչով, չորացրած խնձորով կամ լոռամրգով։ Տանձը կարող եք փոխարինել բանանով և կիվիով։