«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Վարդան Արամյանն է

Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Շարունակվում են՝ գրեթե դատարկ դահլիճում, պատգամավորների նվազագույն հետաքրքրության պայմաններում։ Բյուջեի նկատմամբ անտարբեր են ոչ միայն պատգամավորները, այլև դրա հեղինակ կառավարությունը, որի ներկայացուցիչների մեծ մասը ևս չի մասնակցում այդ քննարկումներին։ Երևի նաև այն պատճառով, որ, ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ՝ կառավարությունում, գիտեն՝ անկախ քննարկումներից՝ բյուջեն ընդունվելու է այն տեսքով, ինչ տեսքով որոշվել է կառավարությունում և ավելի բարձր՝ քաղաքական մակարդակում։ Ինչ է տալու քաղաքացուն ու ինչ է տանելու նրանից 2017 թվականի պետական բյուջեն, որքանով է այն նպաստելու տնտեսության ծանր իրավիճակից դուրս գալու քայլերին, կամ հակառակը՝ դանդաղեցնելու դա։ Այս հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930