Բաժիններ՝

Ալյուրի, հացի, հրուշակեղենի արտադրությունը նվազել է

Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 121,7 հազար տոննա ալյուր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 11,8 տոկոսով:

2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում  արտադրվել է 561,1 տոննա ձավարեղեն՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 14,1 տոկոսով:

2,3 տոկոսով նվազել է նաև հացի արտադրությունը՝ կազմելով  209,5 տոննա: 1,9 տոկոսով նվազել է հրուշակեղենի արտադրությունը՝ կազմելով 11 հազար 8,8 տոննա:

Միևնույն ժամանակ ավելացել է մակարոնեղենի արտադրությունը: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին այն կազմել է 2 հազար 254,3 տոննա՝ աճելով 6,7 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս