
Հայաստանում պանրի արտադրությունն ավելացել է

Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 18 հազար 451,7 տոննա պանիր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 23,5 տոկոսով:
Ավելացել է նաև կաթի արտադրությունը՝ կազմելով 394,3 մլն լիտր: 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ այն աճել է 2,8 տոկոսով: 1,7 տոկոսով ավելացել է թթվասերի արտադրությունը՝ կազմելով 4474,4 տոննա:
Միևնույն ժամանակ նվազել է մածնի արտադրությունը՝ կազմելով 4624,2 տոննա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազումը կազմել է 2,4 տոկոս: 2,9 տոկոսով նվազել է կաթնաշոռի արտադրությունը՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմելով 730,3 տոննա:
Նվազել է նաև 6,2 տոկոսով պաղպաղակի արտադրությունը: Առաջին ինն ամիսներին այն կազմել է 9 մլն 9,7 լիտր: