Բաժիններ՝

Լիոնել Մեսսի-«Մանչեսթեր Սիթի». հարցի արժեքը՝ 200 մլն ֆունտ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը լրջորեն մտադիր է իրականացնել ֆուտբոլի պատմության մեջ ամենահնչեղ տրանսֆերը: Արդեն հաջորդ ամառ քաղաքաբնակները պատրաստ են «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրի համար վճարել 200 մլն ֆունտ (մոտ 230 մլն եվրո), իսկ իրեն՝ Մեսսիին, առաջարկել աշխատավարձ, ըստ որի՝ ֆուտբոլիստը կստանա շաբաթական 500 հազար ֆունտ:

«Բարսելոնայի» ղեկավարությունը չի կարողանում պայմանավորվել Մեսսիի հետ նոր պայմանագրի վերաբերյալ, իսկ գործողը լրանում է 2018 թվականին: Շատ եվրոպական ԶԼՄ-ներ հաղորդեցին, որ բանակցությունները պայմանագրի երկարաձգման վերաբերյալ կսկսվեն միայն Նոր տարուց հետո, բայց Մեսսին մտադիր չէ ստորագրել նոր պայմանագիր «Բարսելոնայի» հետ:

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները գտնում են, որ կարող են համոզել ոչ միայն՝ «Բարսելոնային, այլ նաև՝ արգենտինացուն, իսկ Մեսսիի հետ բանակցություններում գլխավոր հաղթաթուղթը կդառնա ոչ թե փողը, այլ այն, որ «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս