Թուրքիայի Բինգյոլի շրջանում ձերբակալվել են PKK-ի 8 ներկայացուցիչներ
Թուրքիայի Բինգյոլի շրջանի ոստիկանության կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզաորոնողական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 8 PKK-ականներ: Այս մասին հայտնում է թուրքական sabah.com.tr լրատվական կայքը:
Ձերբակալվածների մոտից առգրավվել է 15 ատրճանակ, 3 համակարգիչ, PKK-ի մասին տեղեկություններ պարունակող թվային կրիչներ, Քրդստանի բանվորական կուսակցության դրոշը եւ այս 8 անձի PKK-ական լինելու հանգամանքը ապացուցող բազմաթիվ փաստաթղթեր:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:
1980 ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: