Բաժիններ՝

Իրական տնտեսության ու պաշտոնական վիճակագրության ուղիները հեռացել են

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը չի կարողանում տրամաբանական բացատրություն գտնել, թե ինչպե՞ս է ստացվել, որ պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա համեմատ, ընդամենը 0.4% տնտեսական ակտիվություն է արձանագրվել։

«Ընդհակառակը, ամսեամիս ավելի շատ արտահանում է եղել, հատկապես՝  գյուղմթերքի գծով, արտադրությունն էլ վատ չի եղել։ Մի քիչ տարօրինակ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ տնտեսական ակտիվության աճի տեմպի այս նվազումը պայմանավորված լինի այն հանգամանքով, որ ԱՎԾ ցուցանիշների ուռճացվածությունը խիստ քննադատության արժանացավ, և հիմա փորձում են իրական թվերին մոտեցնել պատկերը, Գ.Մակարյանը պատասխանեց. «Կարող է, չի բացառվում, սարքած, դզած-փչած թվերը ճշգրտեն։ Մարզպետարանները, նախարարություններն ուռճացնում էին իրենց ցուցանիշները»։

Ըստ նրա՝ իրական տնտեսությունում անցած ամիսներին անընդհատ ակտիվացում է եղել՝ պայմանավորված Ռուսաստանում ակտիվացման հետ. «Թե՛ քանակների, թե՛ ծավալների ակտիվացում կա։ Իհարկե, շինարարության ոլորտը չի ակտիվանում, բայց մնացած ոլորտները բոլորն էլ ակտիվ են, այդքան վատ չեն»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս