Բաժիններ՝

ՈՒԵՖԱ­-ն հրապարակել է տարվա խորհրդանշական թիմի թեկնածուների անունները

ՈւԵՖԱ-­ն հրապարակել է 2016թ. արդյունքներով տարվա լավագույն թիմի թեկնածուների անունները:

Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ­-ի պաշտոնական կայքը, տարվա խորհրդանշական հավաքականում հայտնվելու համար կպայքարեն 40 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆֆոն (Յուվենթուս), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ Լիսաբոն»), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ»), Կեյլոր Նավաս («Ռեալ Մադրիդ»):

Պաշտպաններ. Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Թոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Ռաֆայել Գերեռո («Բորուսսիա Դորտմունդ»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենթուս»), Լորան Կոսյելնի («Արսենալ»), Դիեգո Գոդին («Ատլետիկո Մադրիդ»), Պեպե («Ռեալ Մադրիդ»), Խուանֆրան («Ատլետիկո Մադրիդ»), Դանիել Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Ժերոմ Բոատենգ («Բավարիա»):

Կիսապաշտպաններ. Դիմիտրի Պայե («Վեսթ Հեմ»), Յաննիկ Ֆերեյրա­Կարրասկո («Ատլետիկո Մադրիդ»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռիադ Մահրեզ («Լեսթեր Սիթի»), Կևին Դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի»), Ջո Ալեն («Սթոք Սիթի»), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Աարոն Ռեմսի («Արսենալ»), Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Նգոլո Կանտե («Չելսի»), Գժեգոժ Կրիխովյակ (ՊՍԺ):

Հարձակվողներ. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Լուիս Սուարես («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Գոնսալո Իգուաին («Յուվենթուս»), Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ»), Պյեր­Էմերիկ Օբամեյանգ («Բորուսսիա Դորտմունդ»), Նեյմար («Բարսելոնա»), Գարեթ Բեյլ («Ռեալ Մադրիդ»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս