Սա արվում է, որպեսզի հիվանդ երեխան չգնա դպրոց, և վարակի աղբյուր չլինի իր ընկերների համար. Լիանա Թորոսյան. Armlur.am

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այսօր դպրոցներում քննարկումներ են լինելու՝ կապված վերջին շրջանում տարածված վիրուսների հետ:

Մանկավարժները ցանկանում են առաջարկներ ներկայացնել դասերի ժամանակավոր դադարեցման հետ կապված: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոն»-ի շնչառական վարակների և առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների բաժնի պետ

Լիանա Թորոսյանը պարզաբանեց. «Սա կանխարգելիչ միջոցառում է, երբ մտնում են մանկական հաստատություններ և հասկանում երեխան հիվանդ վիճակում դպրոց, մանկապարտեզ հաճախել է, թե ոչ»:

Լիանա Թորոսյանի խոսքով՝ հաճախելու դեպքում, տնօրենի ներկայությամբ երեխային տուն են ուղարկում, տվյալները փոխանցում են անբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությանը, որպեսզի երեխան համապատասխան բուժօգնություն ստանա, որպեսզի վիճակը չվատանա կամ բացակայությունն ավելի չերկարի:

«Դա ստուգում չէ, դրա նախադեպը մենք ունեցել ենք այս տարվա փետրվարին: Համաճարակաբանական ֆիլտրը՝ նշանակում է, որ հենց մուտքի մոտ, առավոտյան երեխաներին դիմավորում են, որպեսզի երեխան չգնա դպրոց, մանկապարտեզ, չշփվի առողջ երեխաների հետ, նրանց չվարակի»,-ասաց նա:

Ըստ նրա՝  եղել են Երևանի գրեթե բոլոր մանկապարտեզներում և դպրոցներում. «Ֆիլտրման ժամանակ երեխաներ են հայտնաբերվել և տուն են ուղարկվել.  «Մենք այդպիսի իրավիճակ չունենք: Սա արվում է, որպեսզի հիվանդ երեխան չգնա դպրոց, և վարակի աղբյուր չլինի իր ընկերների համար»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս