ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով նոյեմբերի 21-ին կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում: Այս մասին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Թուրքիայի Մարդինի քաղաքապետի պաշտոնից օրերս հեռացված ազգությամբ քուրդ Ահմեթ Թուրքը, ով բազմիցս ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար, ձերբակալվել է: Ձերբակալությունը թուրքական իշխանությունները վերագրում են ահաբեկչության դեմ տարվող հետաքննությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Օրերս լրատվամիջոցներից մեկն անդրադառնալով Ազգային ժողովին և նշելով մի քանի անուններ` մասնավորաբար գրել էր, թե իբր «ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ԱԺ-ում ունի իր կոճակ սեղմողներին»:
Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում նոյեմբերի 20-ին հայտնաբերվել է կտրած-ծակած վնասվածքներով տղամարդու դի:
Նոյեմբերի 21-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով զգուշացնում է ֆեյսբուքի օգտատերերին` շրջանառվող նոր վիրուսի մասին:
Ստեֆանոպուլոսը, որը մասնագիտությամբ իրավաբան էր, տարբեր նախարարական պաշտոններ է զբաղեցրել 1974-1981թթ.։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում «Նոր ուժերի շարժման» ստեղծման մասին։
Եվրամիությունը կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։ Դրանց չեղարկման գլխավոր պայմանը Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնագրերի իրականացումն է, որը դեռևս չի կատարվել, պնդում են գործակալության զրուցակիցները։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ առևտրի նախարար կնշանակի 78-ամյա միլիարդատեր Ուիլբորգ Ռոսսին, հայտնում է AP գործակալությունը։
Նոյեմբերի 21-ին, ժամը 08.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 45-րդ փողոցի 1-ին նրբանցքում փլուզվել է ավտոշուկայի պատը, մոտակա գազատար խողովակը վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:
Սանկտ Պետերբուրգի հարավարևմտյան մասում 4-ամյա աղջիկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է «Ֆոնտանկան»։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը և նրանց 10-ամյա որդին՝ Բերրոնը, Սպիտակ տուն չեն տեղափոխվի Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։ Այս մասին, ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, լրագրողներին ասել է անձամբ Թրամփը։
Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով կմեկնի Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր կմասնակցի Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի հանդիսություններին:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանին կտրամադրի Հյուսիսային Ամերիկայի հետ բիզնես վարելու նոր հնարավորություններ։
Սիրիայի կառավարությունը մերժել է Հալեպ քաղաքում ծանր մարտերի դադարեցման ՄԱԿ-ի առաջարկը։
Շիրակը հանրապետության ամենաաղքատ մարզն է վերջին 6 տարին շարունակ: Պաշտոնական վիճակագրության համաձայն` այստեղ աղքատության ցուցանիշը 45 տոկոս է:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երրորդ տեղն է զբաղեցնում նոյեմբերի 20-ին կայացած նախնական ընտրություններում և հայտարարել քաղաքական կյանքից հեռանալու մասին։
Թուրքիան ներկայումս չի կատարում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունների վերանայում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը CBS News-ին տված հարցազրույցում։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ մտավորականների, ովքեր, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ծրագրերի շրջանակներում, այցելել են Արցախ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Կարապետյանների ընտանիքն իրենց ծրագրերում պարբերաբար ներգրավում են նաև ջավախքցի մեր հայրենակիցներին: Միայն վերջին երեք տարիների ընթացքում պարգևատրվել են ծնունդով ջավախքցի, Հայաստանում սովորող 100-ից ավելի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, Ջավախքում աշխատող մի քանի տասնյակ հայ ուսուցիչներ, բավարարվել են նաև Հայաստանում սովորող ջավախքցի բազմաթիվ ուսանողների՝ ուսման վարձի հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանք-նամակները, քանիցս աջակցություն է ցուցաբերվել Ջավախքում Տերյանական օրերի անցկացման միջոցառումներին:
Միանշանակ է մի բան. հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, և ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա: Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ, բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած զրույցի ընթացքում նրան առաջարկել է Ուկրաինայի շուրջը մինսկյան համաձայնությունների իրագործման հարցում առաջընացի հասնել մինչեւ 2017 թվականի հունվարն իր լիազորությունների ավարտը:
Սփյուռքի նախարարության առաքելություններից մեկը հայրենադարձությունը խթանելն է: Ցանկացած հայ, ով որոշում է գալ Հայաստան, օգնություն է ստանում կառավարության կողմից: Սիրիահայերի վերադարձը հայրենիք նախ եւ առաջ պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություներով, իսկ դա չի կարելի կոչել հայրենադարձություն: Փառք ու պատիվ նրանց, որ ընտրել են հայրենիքի ճամփան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:
Նոյեմբերի 21-ին, ժամը 00.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Ինեկոբանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Երևանում մահացել է բարերար Վահագն Հովնանյանի կինը՝ Փարիզ Հասմիկ Հովնանյանը:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է կեղծ նորությունների և, առհասարակ, ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցների մասին: