Ուժեղ քամին վնաս է պատճառել Քութայիսի տներին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Միջոցառման շրջանակներում հայոց լեզվի մասին դասախոսությամբ հանդես եկավ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի և Գորիսի ճանապարհներին տեղում է ձյուն:
Սիրիայում և Իրաքում հակամարտության ժամանակ զինյալներին միացել է ավելի քան 3200 ռուսաստանցի։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով բաժնի վարիչ Իլյա Ռոգաչովը։
Նոյեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից։
Քրեական գործով մյուս մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Փաստաբանի խոսքով՝ պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկել Վահան Շիրխանյանի կյանքը փրկելու ուղղությամբ, որովհետև, ըստ նրա՝ նրա վիճակը գնալով ծանրանում է, ու հնարավոր է՝ նա մինչև դատական նիստը ողջ չմնա:
Ուսումնասիրելով կատարված գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները, զննելով հիվանդին՝ կոնսիլիումը եզրակացրել է, որ ներկա պահին կալանավորված անձ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը:
«Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստաթղթերով մեզ կարող են ցույց տալ, որ նրա հետ կատարվում են բազմաթիվ բժշկական գործողություններ, բազմաթիվ հետազոտությունների է ենթարկվում, բայց դա ոչինչ չի նշանակում, եթե կարողանաք տեսնել, թե ինչ դինամիկայով է զարգանում նրա վիճակը»:
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Մոզրով-Գնիշիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 27 մարդ, ավելի քան 35-ը տուժել է, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Քաբուլի ոստիկանության քրեական հետախուզության պետին։
Կարելի է նաև ոչ միայն գումարով կիսվել, այլև, օրինակ, ուրախությամբ, հաջողությանը հաղորդակից դարձնել նրանց։ Կյանքում միշտ է այդպես՝ որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում։ Իմ կարծիքով՝ բարեգործությունը ոչ միայն գումար տալն է։ Գումար նվիրաբերեցիր, դրանով, օրինակ, եկեղեցի կառուցեցին, և դրանով ամեն ինչ ավարտվեց։
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 453.7 մլն դոլար
«Հայաստանն արդեն կոտրել է մի շարք կարծրատիպեր: Այս կերպ շարունակելու դեպքում Հայաստանը կարող է դառնալ Թայվանի նման: Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ և ամբիցիաներ, ինչը հենց հաջողության հասնելու բանալին է»,- նշեց Լյու Յուն Պին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն անցկացնում են անկանխիկ վճարումները խթանող «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավը, որի հաղթողները կարող են շահել տարբեր մրցանակներ: Արշավին ավտոմատ կերպով մասնակցում են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչպես նաև այն հաճախորդները, ովքեր այդ ակցիայի ընթացքում ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտեր:
Ֆորումի ընթացքում եղան շնորհանդեսներ հանրային ձեռներեցության, ՏՏ ոլորտում աշխատողների պահանջարկը լրացնելու նպատակով վերաորակավորման և վերապատրաստման ծրագրի, ազգային մրցունակության ռազմավարության մշակման թեմաներով։ Միջոցառումը եզրափակվեց Հայաստանի 150-ից ավելի համայնքներում ու քաղաքներում հիմնադրված 162 ինժեներական լաբորատորների մասին ֆիլմով, ներկաները նաև առողջություն մաղթեցին ոլորտի կարկառուն ներկայացուցիչ, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին, ով այս օրերին Գերմանիայում բուժում է ստանում։
Թենիսիստները կորտում անցկացրեցին 1 ժամ 35 րոպե: Մարեյը կատարեց 2 էյս, իրացրեց 4 բրեյք-փոինթ և 3 անգամ սխալվեց մատուցելիս: Ջոկովիչի հաշվին գրանցվեց 1 էյս, 1 բրեյք և ոչ մի կրկնակի սխալ:
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է իշխանության գլուխ կանգնած լինելու վերջին ամիսներին ձեռնարկել մի շարք նոր միջոցներ՝ նպատակամղված Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի ամարպնդմանը: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ռուսաստանաբնակ հայտնի նկարիչ Յուրի Գրիգորյանին:
Դեռ հստակ չէ՝ «Ժառանգություն» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հանդես կգա դաշինքո՞վ, թե՞ մենակ։ 168.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք այժմ քննարկումներ են անցկացնում տարբեր քաղաքական ուժերի հետ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է սույն թվականի ապրիլի սկզբին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին:
Այսօր Նյու Յորքում տեղի ունեցավ շախմատային թագի համար 7-րդ պարտիան: Ռուսաստանցի գրոյսմայստեր Սերգեյ Կարյակինը սպիտակներով ոչ-ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է ընդամենը 0.4%
Զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի կողմից աջակցության հիմնադրամում հավաքված գումարը կազմում է 2 միլիոն 36 հազար 80 դրամ: Ազգային ժողովի աշխատակազմը սկսել է հիմնադրամի հաշվին փոխանցումներ կատարել 2016 թ. նոյեմբերի 1-ից:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատմել Է, որ պլանավորում Է պետության ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից անմիջապես հետո արձակուրդ ուղեւորվել կնոջ հետ եւ ժամանակ անցկացնել դուստրերի հետ:
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Այսուհետ Հայաստանում American Express-ի բացառիկ գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թողարկելու է առանց կոնտակտի տեխնոլոգիայի վրա հիմնված չիպային American Express Gold և American Express Blue քարտեր, որոնք կլինեն ավելի հարմար և անվտանգ:
«Ներմուծվող և վաճառվող բոլոր ապրանքները պետք է լինեն սերտիֆիկացված, պետք է ունենան հայերեն մակնշում, որտեղ նշված լինի՝ որ երկրից է տվյալ ապրանքը ներմուծվել, ում կողմից, պիտանելիության ժամկետը»,- ասաց նա: