![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կրառել ցուցարարների նկատմամբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/868788_640x420.jpg)
Թուրքիայի Արդվինի նահանգի Հոպա քաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազի եւ մահակների միջոցով բիրտ ուժ է կիրառել ցուցարար կանանց նկատմամբ: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr լրատվական կայքը:
Ցուցարարները իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) առաջարկի դեմ, որով AKPն առաջարկում է փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, համաձայն որի անչափահասին սեռական բռնության ենթարկած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում:
Ոստիկանությունը ցույցը ցրել է այն հիմնավորմամբ, որ Ադրվինի նահանգում նոյեմբերի 18-ից սկսած մեկ ամիս ժամկետով արգելված են բոլոր տեսակի ցույցերն ու հանրահավաքները:
Երկրի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները դեմ են արտահայտվել փոփոխությանը: Սոցցանցերի օգտարերերը ևս իրենց զայրույթն են հայտնել նոր փոփոխության առնչությամբ: Այն կանխելու նպատակով անգամ Change.org-ում ստորագրահավաք է սկսվել:
Փոփոխությունն առաջին քվեարկությամբ չի անցել: Այն երկրորդ անգամ քվեարկության կդրվի նոյեմբերի 22-ին: