Բաժիններ՝

«Արամն արդեն իմ հերոսն է, Հենրիխ Մխիթարյանի իմ երազած հետնորդն է». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արամն է: Արամն արդեն իմ հերոսն է, Հենրիխ Մխիթարյանի իմ երազած հետնորդն է: Գիտե՞ք Հենոյի, Արոնյանի ու Արթուր Ալեքսանյանի ամենամեծ ձեռքբերումը որն է: Նրանց ամենամեծ նվաճումն այն է, որ այսօր սահմանին կանգնած տղաները իրենց անունները շուրթերին են հերոսանում, իսկ երեխաները նրանց են ուզում նվիրվել: Հենոն, Արթուրը, Արոնյանը, Միհրանը և մեր մնացած պարծանքները վաղուց այլևս միայն իրենցը չեն, նրանք արդեն բոլորինս են, նրանք մեր բալիկների հերոսներն են:

Այս ազգը այլևս ոչ մի պարտություն չի ունենալու, այլևս ոչ մի նահանջ: Որովհետև Սպիտակ Արջը կրծքին կրում էր մոնումենտցի Կյաժի նկարը, վերջինիս հարազատները, ընկերները իրենց սրտերում կրում են Արջի նկարը, իսկ մեր որդիների սերունդը իրենց սրտում ու հոգում կրում են նրանց բոլորին: Ահա թե ինչու եմ ես հավատում այս հրաշքին, Արամիկի հրաշքին, նրա ընկերների հրաշքին:

Ֆուտբոլիստ թե շախմատիստ, ըմբշամարտիկ թե ծանրորդ, նկարիչ թե լողորդ կարևոր չէ, կարևորն այն է, որ հարուստ է լինելու երկիրը, որովհետև Արամիկները շատ են, Արամիկների մի մեծ համաստեղություն կա, որոնք հերոսական նվիրումով, համառությամբ են անում իրենց գործը՝ ռեժիմ, սննդակարգ, քրտնաջան պարապմունքներ, զրկանքներ: Նրանցով ենք հպարտանալու, ուրախանալու ազգովի, և ավելի քան պարզ է, որ նրանց ունենալու համար պարտական ենք հենց  մերօրյա հերոսներին՝ Հենոյին, Արթուրին, Արոնյանին, Միհրանին և… սահմանը նույն հերոսական նվիրումով, համառությամբ պահող մեր տղերքին…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս