Բաժիններ՝

«Թույլ չտանք, որ ևս մեկ ճակատ բացվի Կովկասում». Ֆրանսիայի նախկին վարչապետն անհանգստացած է

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կոչ է անում թույլ չտալ ևս մեկ ճակատի բացում Կովկասում ԼՂ պատերազմի տեսքով: Այսօր Ֆրանսիայի նախկին վարչապետը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմի ընթացքը: Ֆիյոնի խոսքով` կոնֆլիկտի ավելի քան 20 տարվա կասեցումից հետ, Լեռնային Ղարաբաղը այժմ նորից գտնվում է երկու քարի արանքում:

«Ֆրանսիայի մեր` ծագումով հայ համաքաղաքացիները անհանգստացած են, ես նույնպես, որովհետև այս տարածաշրջանը նման է փոշու տակառիկի: Անկարայի` վերջին բորբոքված հայտարարությունները մտահոգիչ են և անպատասխանատու: Ֆրանսիան, որը համանախագահում է Մինսկի խմբում, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ համատեղ, պետք է հակամարտող կողմերին անհապաղ հրադադարի կոչ անի, պետք է պահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Լեռնային Ղարաբաղ ռազմական ներխուժումը վտանգի տակ է դնում առանց այդ էլ արդեն սրված հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Թույլ չտանք, որ ևս մեկ ճակատ բացվի Կովկասում, այն դեպքում, երբ մենք բոլորս միասին պետք է պայքարենք Սիրիայում Իսլամական պետության դեմ»,- նշելէ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս