Ադրբեջանական հարձակումների հետևանքով տեղի են ունեցել խաղաղ բնակիչների կյանքի իրավունքի խախտումներ. ԼՂՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը խախտվել է ամենագլխավոր իրավունքը՝ կյանքի իրավունքը: Ստեփանակերտում այս մասին հայտարարել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը և ընդգծել, որ խախտվել են նաև Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյա լ կոնվենցիաներով սահմանված պահանջները:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Արցախում գտնվող ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշել է, որ մի շարք ﬕջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդին, ՄԱԿ-ին և ոչ կառավարական միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել են ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ խաղաղ բնակիչների իրավունքների նկատմամբ տեղի ունեցած հանցավոր բնույթի ոտնձգությունների վերաբերյալ տվյալները: Արման Թաթոյանը նաև ընդգծել է, որ իր կարգավիճակի սահմաններում շարունակելու է իր գործունեությունը` փաս տերն ավելի հիﬓավոր դարձնելու ու հիﬓավոր առաջարկներ ներկայացնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս